close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է լինելու վարչապետի՝ COVID 19-ով վարակվելուց հետո․ Լիլիթ Մակունցի անդրադարձը

Քաղաքական

1 Հունիսի 2020, 12:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է լինելու վարչապետի՝ COVID 19-ով վարակվելուց հետո․ Լիլիթ Մակունցի անդրադարձը

Վարչապետը և ընտանիքը վարակվել են կորոնիրուսով, այս ընթացքում  նա շփվել է խմբակցության անդամների հետ, արդյո՞ք բոլորը թեսթավորվելու են՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։

Իշխող խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ինքը չգիտի անգամ, թե ինքը թեսթավորվելո՞ւ է, թե՞ ոչ․ «Դա ԱԺ աշխատակազմը պետք է ասի և առողջապահության նախարարը։ Համենայն դեպս, դիմակով նստած ենք եղել։ Եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է թեսթավորվենք, կթեսթավորվենք։»։

Լրագրողները հիշեցրին, որ վարակված վարչապետը առանց դիմակի նաև Արցախում է խնջույքի մասնակցել։ Մակունցն այս հարցին ևս մեկնաբանություն չուներ։

Իշխող թիմի ղեկավարը նկատեց, որ քննարկում են անհրաժեշտության դեպքում ԱԺ հեռավար նիստեր կազմակերպելու օրենսդրական նախաձեռնության հարցը․ «Որևէ կերպ չենք կանգնեցնելու աշխատանքը, շարունակելու ենք աշխատել»։

Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչո՞վ էր պայմանավորված համավարակի այս փուլում հրատապ կարգով  Հանրաքվեի մասին օրինագծերի փաթեթն ընդունելը, որն ընդդիմությունը համարում է հակասահմանադրական և որով փորձում են պարզապես փոխել ՍԴ-ում իրենց համար անցանկալի անձերին։

Մակունցն ասաց, որ այստեղ անձերի խնդիր չէ, կա 2015 թ-ին ընդունված Սահմանադություն և իրենք ուզում են, որ ՍԴ մոդելը համապատասխանի դրան։

«Համավարակը չի նշանակում, որ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը պետք է կանգ առնի՝ այդ թվում դատաիրավական համակարգի բարեփոխումները»,-նշեց նա։

Լիլիթ Մակունցը նաև տեղեկացրեց, որ Սահմանդրական փոփոխությունների որևէ նախագիծ այս պահին գոյություն չունի, Արդարադատության նախարարությունը հարցեր է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, պատասխանները ստանալուց հետո նոր կհայտարարեն։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica