close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Քաղաքական

1 Հունիսի 2020, 13:17
 Արցախի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձի առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

« Մեծարգո՛ պարոն վարչապետ

 

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել եւս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում:

Խորին հարգանքով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica