close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆլոյդի մահվան հանգամանքների քննությունն անցել է Մինեսոտայի գլխավոր դատախազության վերահսկողության տակ

Աշխարհ

1 Հունիսի 2020, 11:27
 Ֆլոյդի մահվան հանգամանքների քննությունն անցել է Մինեսոտայի գլխավոր դատախազության վերահսկողության տակ

ԱՄՆ Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնն է ղեկավարելու Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հանգամանքների քննությունը. այս մասին հայտնում է СBS-ը:

Նշվում է՝ մինչեւ հիմա քննությունը վարվում էր Հենեփին շրջանի դատախազ Մայքլ Ֆրիմենի ղեկավարությամբ: Սակայն, ինչպես հստակեցնում է СBS-ը, նահանգի գլխավոր դատախազի օգնությանն է դիմել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը:

Ակնկալվում է, որ երկուշաբթի տեղի է ունենալու Էլիսոնի եւ Ֆրիմենի հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկելու են քննության հետագա ընթացքը: Ֆլոյդի մահվան հանգամանքների պարզմամբ զուգահեռ զբաղվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica