close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը վերականգնվում է

Առողջապահություն

1 Հունիսի 2020, 09:40
 Վրաստանում ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը վերականգնվում է

Այսօրվանից Վրաստանի տարածքում աշխատանքն են վերսկսում խոշոր առևտրի կենտրոնները, մոլերը, ռեստորանները. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը,  նշելով՝ խոսքն այն ռեստորանների մասին է, որոնք ունեն հաճախորդներին բացօթյա սպսարկելու հնարավորություն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ 

Նշվում է՝ երեկ Վրաստանի առողջապահության նախարարությունում մշակվել են ցուցումներ այն մասին, թե ինչպես սպասարկել հաճախորդներին։ Այսպիսով՝ ռեստորաններում 1 սեղանի շուրջ կարող է նստել 6 հոգուց ոչ ավելի։ Հյուրերը պետք է հասանելիություն ունենան ախտահանիչ միջոցներին։ Խորհուրդ է տրվում հաճախ փոխել սփռոցները կամ օգտագործել մեկանգամյա օգտագործման սփռոցներ։

Հիշեցնենք՝ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուս է հաստատվել է 783 մարդու մոտ, մահացել է 12 մարդ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica