close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ. փաստաբան

Քաղաքական

31 Մայիսի 2020, 14:39
 Կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել /131 հոգի/, քան Վրաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում միասին վերցված՝ /111 հոգի/:

Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30 միլիոն, Հայաստանինը՝ 3 միլիոն:

Դեռևս ս.թ. մարտի 20-ին կարծիք էի հայտնել, որ խիստ կասկածում եմ կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրական տվյալների օբյեկտիվությանը՝ համարելով այն համաշխարհային ԲԼԵՖ:

Այսպիսի վիճակագրություն հնարավոր չէ: Անգամ եթե ընդունենք, որ Ադրբեջանն ու Ղազախստանն ուղղակի հիմարի տեղ են դրել ամբողջ աշխարհին և այսպիսի տվյալներ են հրապարակում, ինձ համար հասկանալի չէ Վրաստանի պատկերը, որի համատեքստում Հայաստանում ուղղակի աղետ է:

Միայն այսօր մեր երկրում արձանագրվել է 355 նոր դեպք, ինչը նշանակում է, որ ձեռնարկվող միջոցները դեռևս անհրաժեշտ արդյունք չեն տալիս:

Բայց, ինչպես ասում են, կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ…»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica