close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 28-ը մեր ազգային անկախ պետականության հիմնաքարն է. ՀՅԴ «Արամ Երկանյան» Կոմիտեության տոնական հոլովակը

Քաղաքական

31 Մայիսի 2020, 13:22
 Մայիսի 28-ը մեր ազգային անկախ պետականության հիմնաքարն է. ՀՅԴ «Արամ Երկանյան» Կոմիտեության տոնական հոլովակը

Պետությունն ազգի գոյության գրավականն է, ազգային ինքնության պահպանման, տնտեսական զարգացման հիմքը։

1918 թ․ մայիսյան հերոսամարտերով մեր ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր իրավունքը։ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, կասեցնելով թուրքական բանակի ներխուժումը, հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության կերտման համար։ Ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի բեկորները կենաց-մահու պայքար մղեցին հանուն ազգի գոյատևման իրավունքի։ Սարդարապատի գոյամարտը կանոնավոր զորքի, շինականի, գյուղացու, մտավորականի և հոգևորականի միաբանության և համերաշխության հաղթանակն էր, ժողովուրդը զորավիգ էր իր բանակին՝ ճակատն ու թիկունքը միաձույլ էր։

Մայիսյան հերոսամարտերի հաղթանակներով ամրագրվեց մեր ժողովրդի ազատապրելու, անկախ պետություն ունենալու իրավունքը՝ գրեթե վեցդարյա ընդմիջումից հետո։ Հայկական բանակային կորպուսի կազմավորումն սկսվել էր 1917թ․ վերջին։ Կորպուսի հրամանատարն էր գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը, զինվորական կոմիսար՝ Դրոն, Երևանյան զորախմբի հրամանատար՝ գեներալ Մովսես Սիլիկյանը,  Սարդարապատի ընդհանուր հրամանատար՝ Դանիել Բեկ-Փիրումյանը, «Մահապարտների» հրաձգային գնդի հրամանատար՝ Պողոս Բեկ-Փիրումյանը։ Ապարանի ճակատի հրամանատարը Դրոն էր, Ղարաքիլիսայինը՝ Թովմաս Նազարբեկյանը, Սարդարապատինը՝ Մովսես Սիլիկյանը։ Երբ որոշում է կայացվում Ղարաքիլիսայից քաշվել Դիլիջան, Արցախի շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը հայտարարում է, որ ինքն այդ որոշումը չի ընդունում, դավաճանություն համարելով այն հայ ժողովրդի նկատմամբ և հայտարարում է, որ գնում է կռվելու և մեռնելու։ Նրան Ալեքսանդրապոլի կողմից միանում է Նժդեհը։

Արամ Մանուկյանը կանգնած էր ընդհանուր պաշտպանության դիրքերում, նրա ջանքերի շնորհիվ կոտրվում է հուսահատական ոգին, նա իր կոչերով ոտքի է հանում բոլորին, տալիս է կամք ու եռանդ: Արամը հրահանգում է առանց տարիքի, դիրքի խտրության ռազմաճակատ ուղարկել բոլոր զինապարտներին: Արգելում է լքել քաղաքը, իբրև «շարժական ոգի նա ամեն տեղ է»: Երբ Ազգային խորհրդի հերթական նիստում հարց է բարձրացվում քաղաքը հանձնելու մասին, Արամը ասում է «ո՛չ մի նահանջ, ո՛չ մի գծի վրա, նահանջել Երևանից կը նշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության և ապագա քաղաքական մտորումների վրա, բոլորդ պիտի մնաք և մեռնիք»: Հենց Արամի կազմակերպչական ունակությունների շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի և Ապարանի հաղթական հերոսամարտերը, որով հայ ժողովուրդը փրկվեց վերջնական բնաջնջումից։

Այո, անժխտելի իրողություն է, մայիսի 28-ը մեր ազգային անկախ պետականության հիմնաքարն է, որը դրվեց մայիսյան հերոսամարտերի հաղթանակների շնորհիվ։

Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասվում է․ «․․․Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

Ինչպես հետո պետք է բնութագրեր Սիմոն Վրացյանը․ «Թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձավ այդպիսին»։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ հայության մայր հայրենիքը, որի շնորհիվ Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարի իրականացման պայքարի ջահը պետք է վառ մնար։

ՀՅԴ Շենգավիթի «Արամ Երկանյան» Կոմիտեություն


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica