close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրենց հայտարարագրերը թողած` ո՞ւմ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան

Քաղաքական

31 Մայիսի 2020, 12:21
 Իրենց հայտարարագրերը թողած` ո՞ւմ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրենց հայտարարագրերը թողած` ո՞ւմ հայտարարագրերի հետևից են ընկել:

Վաղը՝ մայիսի 31-ին, լրանում է պետական պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի երկարաձգված ժամկետը։

Եվ հենց այսօր իշխանական խոսափողները հայտարարում են բնակչության համընդհանուր հայտարագրման ինստիտուտի ներդրմանը ձեռնամուխ լինելու մասին։

Գուցե այս ամենն այդքան զավեշտալի չլիներ, եթե կոռուպցիայից բողոքող նախկին ընդդիմադիրը վարչապետանալուց հետո սեփական հպավոր շրջապատի գույքն ու եկամուտը չթաքցներ այն ժողովրդից, ով այս երկրում «որոշում է» ամեն ինչ։

Քաղաքականապես ամենահնազանդ ապաքաղաքական կառույցը` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արդեն երկրորդ անգամն է հետաձգում թավշյա իշխանիկների հայտարարագրերի ներկայացման ժամկետը, իսկ նրանց դեմ ներկայացվող դիմումները ոչ բռնի, ժողովրդական կերպով մերժում է։

 

Միգուցե հենց այս է պատճառը, որ մեջբերում եմ` «քաղաքական փորձառության պակաս» ունեցող որոշ պատգամավորներ ստանձնել են քաղաքական պատվերների սազով աշուղի դերը, բայց խիստ զբաղված և հայտարարագրի ներկայացումը վերջին օրվան թողած պատգամավորները լավ կանեն անկեղծ լինեն իրենց թագադրած ժողովրդի հետ և մի օր էլ գրառում հրապարակեն հետևյալ բովանդակությամբ․

«Հարգելի հպարտ քաղաքացիներ,

ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պարգևավճարների համար, որոնք ես ստանում եմ ձեր վճարած հարկերի հաշվին, բայց ուզում եմ նշել, որ մենք ձեռնամուխ ենք լինում համընդհանուր հայտարարագրման ինստիուտի ներդրմանը։

Ուզում եմ հստակ նշել, որ ձեզնից ցանկացածի ամեն 1000 դրամը հաշվելու ենք և բնականաբար հարկելու ենք։ Այո հարգելի ժողովուրդ, այնգամ այն 1000 դրամը, որը դուք աշխատելու եք ձեր դաշտերում 17 ժամ քաղհան անելու արդյունքում և, այո, նաև այն 1000 դրամը, որը ձեզ ուղարկելու է խոպանում գտնվող ձեր հարազատը»։

Այսպես կլինի իսկական ազնիվ իշխանավորի գրառման տեքստը: Առանց հեգնելու եմ ասում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica