close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոլորադոյում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը

Քաղաքական

31 Մայիսի 2020, 10:20
 Կոլորադոյում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կապիտոլիումի հուշահամալիրում տեղադրված՝ Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր ոճրագործությունների զոհերի հիշատակը հավերժացնող Խաչքարը՝ Դենվերի կենտրոնում անցկացված բողոքի ցույցի ընթացքում, ենթարկվել է վանդալիզմի։ Այս մասին տեղեկացնում է հայ համայնքը, միևնույն ժամանակ պնդելով, որ  խաղաղ ցուցարարները պատասխանատվություն չեն  կրում բռնություն գործադրողների պահվածքի համար: Ստորև ներկայացնում ենք Կոլորադոյի հայերի կողմից տարածած հայտարարության ամբողջական տեքստը.

«Հարգելի՛ համայնք,

 Խոր կսկիծով հայտնում ենք, որ Կոլորադո նահանգի Կապիտոլիումի մոտ տեղադրված՝ Հայերի ցեղասպանությանը և մարդկության դեմ գործած բոլոր ոճրագործությունների զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, Դենվերի կենտրոնում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում, ենթարկվել է վանդալիզմի՝ ներկով և գրաֆիտներով:

 Խաչքարը հարգում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին, ներառյալ ստրկությունը և պետության կողմից հովանավորվող ռասիզմը։ Հեգնական է, որ անհատները, ովքեր պայքարում են այդ երևույթների դեմ անարգել են այն հուշարձանը, որը նվիրված է անարդարության զոհերին:

Բողոքի ցույցերի առաջնորդները բազմիցս դատապարտել են բռնությունն ու վանդալիզմը: Կատարվածի պատասխանատվությունը մենք խաղաղ ցուցարարների ուսերին չենք բարդում: Լինելով  հայ, ցեղասպանությունը վերապրած համայնքի ներկայացուցիչներ մենք ճանաչում և դատապարտում ենք մեր աֆրոամերիկյան համայնքի նկատմամբ շարունակվող անարդարությունները, և մենք նրանց միանում ենք  արդարադատություն պահանջելու կոչով:

Այսօր ավելի վաղ, մեր համայնքի ղեկավարությունը քննարկեց Խաչքարի հուշարձանը պաշտպանելու սցենարները, նախքան տեղեկացանք, որ այն վանդալիզացվել է:

Կատարվածը առավել ցավալի է, քանի որ այն Ջուլֆայի՝ լեգենդար 3000 միջնադարյան խաչքարերից մեկի պատճենն էր, որը 2005-ին ոչնչացվել է Ադրբեջանի կառավարության կողմից ՝ Նախիջևանում հայոց պատմությունը ջնջելու իրենց ծրագրի շրջանակներում:

Մենք կշարունակենք վերահսկել ընթացող բողոքի ցույցերը և դիտարկել կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ ՝ Կոլորադոյի հուշահամալիրը պաշտպանելու համար:

Անհրաժեշտության դեպքում մենք նորից կկառուցենք մեր սուրբ հուշարձանը ՝ պաշտպանելով մարդու իրավունքներն ու հավասարությունը բոլորի համար»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica