close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 31-ը Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Հասարակություն

31 Մայիսի 2020, 10:00
 Մայիսի 31-ը Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Առողջապահության համախարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1988-ին մայիսի 31-ը հայտարարեց Առանց ծխախոտի համաշխարհային օր (World No Tobacco Day), որն այսօր ՄԱԿ-ի համաշխարհային եւ միջազգային օրերի ցանկում է, գրում է Calend.ru-ն։   

Ամեն տարի ԱՀԿ-ն եւ նրա գործընկերները ամենուր նշում են այս օրը՝ ծխախոտի օգտագործման եւ պասիվ ծխելու մահացու հետեւանքների մասին լայնորեն տեղեկացնելու, ինչպես նաեւ առողջությանը պատճառվող վնասներին ուշադրություն հրավիրելու համար։ Նաեւ կոչ է արվում պետություներին ծխախոտի օգտագործման ծավալների նվազեցման արդյունավետ քաղաքականություն վարել։ 

Միջազգային հանրության առջեւ 21-րդ դարում ծխախոտի օգտագործման խնդրին վերջ տալու հանձնառություն էր դրված։ 21-րդ դարն ընթացքի մեջ է, իսկ խնդիրը չի վերացել։ Նիկոտինի դեմ պայքարը շարունակվում է։ Այդ իսկ պատճառով Առանց ծխախոտի համաշխարհային օրվա գլոբալ նպատակը ոչ միայն ներկա եւ ապագա սերունդների առողջության այլեւ սոցիալական, էկոլոգիական եւ տնտեսական աղետներից ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետ կապված քայաքայիչ ազդեցությունից պաշտպանությանն աջակցելը։

ԱՀԿ տվյալներով՝ «ծխախոտային համաճարակից» ամեն տարի աշխարհում մահանում է մոտ 7 միլիոն մարդ (որոնցից 800 000-ը ծխող չեն հանդիսանում, բայց մահանում են ծխախոտի երկրորդային ծխից )։ Համապատասխան գործողությունների բացակայության դեպքում 2030-ին այդ թիվը կհասնի 8 միլիոնի։

Բացի առողջության քայքայումից, թե ինչպիսի տնտեսական և այլ տիպի վնասներ է պատճառում ծխելը՝ ժամանակին ներկայացրել է ՀՃՈՒԿ երևանյան գրասենյակի տնօրեն լուսահոգի Սամվել Կարապետյանը։

Ստորև ներկայացնում ենք նշված տեսանյութը.

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica