close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի մասին տվյալները կարող են փոխվել նմուշների կրկնակի թեստավորման պատճառով. ԱՀԿ

Աշխարհ

31 Մայիսի 2020, 10:31
 Կորոնավիրուսի մասին տվյալները կարող են փոխվել նմուշների կրկնակի թեստավորման պատճառով. ԱՀԿ

Երկրները հիվանդների նմուշների կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստեր էր անցկացնում, ինչը կարող է փոխել վիրուսի ծագումը եւ աղբյուրը: Նման կարծիք է հայտնել հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրված «Վտանգավոր վիրուսը. պատվաստանյութ» ֆիլմում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ կան փաստաթղթեր, որոնցում հունվարից առաջ Ֆրանսիայում կորոնավիրուսի մի դեպք է նկարագրվում: «Այս պահի դրությամբ երկրները նմուշների կրկնակի թեստավորում են անցկացնում: Եվ եթե ամեն ինչ հաստատվում է, դա նշանակում է, որ բռնկման ժամանակային սանդղակը, ծագումը եւ աղբյուրը կարող են տեղափոխվել, սակայն դա պետք է հաստատվի: Վերահսկման սովորական համակարգը շարունակում է առանցքային լինել ցանկացած համավարակի բռնկումը կանխելու համար»,- ասել է նա:

«Սակայն դա անպայման պետք է հաստատվի»,- շեշտել է բյուրոյի տնօրենը:

Պաշտոնապես համարվում է, կորոնավիրուսով առաձին վարակվածները հայտնվել են Ֆրանսիայում հունվարի վերջին: Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի բռնկման հետեւանքով  ավելի քան 24.7 հազար մարդ է մահացել: Երկրում վարակման հաստատված դեպքերի թիվը մոտ 131 հազար է, սակայն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բոբինյի քաղաքի հիվանդանոցի գլխավոր ռեանիմատոլոգ Իվ Կոենը հայտարարել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը կարող էր հայտնված լինել դեկտեմբերի 27-ին:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել մեկուկես տարի անց, ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը:

«Ես կասեի, որ աշխատանքը մեկուկես տարի կտեւի, քանի որ պատվաստանյութը պետք է արդյունավետ լինի, բայց միեւնույն ժամանակ՝ անվտանգ»,- ասել է նա:

«Երբ պատվաստանյութը հայտնվի, այն պետք է հասանելի լինի ամբողջ աշխարհի համար: Չպետք է լինի այնպես, ինչպես անցյալում էր, երբ պատվաստանյութը հասանելի էր միայն նրանց համար, ով կարող էին վճարել դրա համար»,- շեշտել է Կլյուգեն: Նա նաեւ նշել է, որ նախքան պատվաստանյութի հայտնվելն անհրաժեշտ է հետեւել անվտանգության հիմնական նախազգուշական միջոցներին՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

Համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում շուրջ 5.9 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 360 հազար մարդ մահացել է:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica