close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գազպրոմը որևէ կապ չունի, և արևմտյան գրանտակերների ստոր կեղծիքն է, թե ՀՀ-ն չի կարող գազ գնել ցանկացած երկրից․ Մ․ Հարությունյան

Քաղաքական

30 Մայիսի 2020, 16:41
 Գազպրոմը որևէ կապ չունի, և արևմտյան գրանտակերների ստոր կեղծիքն է, թե ՀՀ-ն չի կարող գազ գնել ցանկացած երկրից․ Մ․ Հարությունյան

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը գրում է.

«Թե բա Սերժ Սարգսյանին պետք է դատել , թե բա գազը…
Սորոսից գրանտներ լափող հերթական գրանտակերը հերթական հակառուսական դատարկամտությունն է երկնել , իբր թե Սերժ Սարգսյանը Գազպրոմի հետ այնպիսի վատ պայմաններով է պայմանագիր կնքել ,որի արդյունքում Հայաստանը չի կարող այլ երկրից գազ գնել , իսկ ռուսներն էլ Հայաստանին գազը թանկ են վաճառում ու դրա համար պետք է Սերժ Սարգսյանին դատել …
Ուրեմն լսեք այ գրանտակերներ՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նույն Գազպրոմի ներդրումների հաշվին կառուցվեց գազամուղ Իրանից դեպի Հայաստան , որով մինչև այսօր էլ իրանական գազը մտնում է Հայաստան, որի դիմաց Հայաստանից Իրանին տրամադրվում է էլեկտրոէներգիա :
Թե ի՞նչ գնով և ի՞նչ քանակի գազ է Իրանից մտնում Հայաստան , որոշում է Հայաստանի կառավարությունը և Գազպրոմը որևէ կապ չունի, ավելին Հայաստանը ըստ Գազպրոմի հետ ունեցած պայմանագրի մեր կառավարության պահանջով կարող է գազ գնել և մատակարարել ցանկացած երկրից …
Այ հակառուս գրանտալափեր հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսելու փոխարեն գնացեք ձեր արևմտյան տերերին հարցրեք , տեսեք թույլ կտան Միացյալ Նահանգների կողմից սանկցիաների տակ գտնվող Իրանից ավելի շատ գազ գնի Հայաստանը , թե հայրական ապտակ կուտեք ու ետ կվերադառնաք Հայաստան՝ մեր ժողովրդին խաբելու , որ ռուսներն են մեղավոր ու չեն թողնում, որ մենք Իրանից շատ ու էժան գազ առնենք :
Ուղղակի փաստենք , որ փաստացի ռուսները մեզ օգնեցին կառուցել Իրան- Հայաստան գազամուղը , որից հետո Հայաստանի էներգետիկ անվտանգությունը էլ ավելի մեծացավ , իսկ ԱՄՆ մի կողմից չի ցանկանում , որ Հայաստանը Իրանից գազ գնի, մյուս կողմից իր գրանտալափերի բերանով կեղծ լուրեր ա տարածում , թե իբր Ռուսաստանը չի թողնում Հայաստանին այլ պետություններից գազ գնել:
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի կողմից Գազպրոմի հետ կնքված պայմանագրով Հայաստանի գազի գնին, ապա այս դեպքում ևս Հայաստանը կատարել է տնտեսապես խելացի քայլ, քանզի եթե Հայաստանը ֆիքսված գին չնշեր պայմանագրում, ապա ստիպված էր լինելու Ռուաստանից գազ գնել բիրժայական գներով , իսկ դա նշանակում է որ գազի գները Հայաստնի համար կարող էին ըստ համաշխահային գործընթացների անհամեմատ ավելի թանկ լինել …
Ընդդիմադիր Նիկոլը ասում էր Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ գազը թանկ է և երբ ինքը գա իշխանության և կէժանացնի ռուսական գազը և Իրանից ավել շատ գազ կգնի , բայց արդյունքում Նիկոլը ոչ միայն չկարողացավ էժանացնել Ռուսաստանից գնվող գազը , այլ նույնիսկ չկարողացավ պահպանաել գազի այն գինը որը պայմանավորվել էր պահպանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը , քիչ էր մնում մոռանայի պարզվեց նաև , որ ընդդիմադկիր Նիկոլի այն պնդումները , որ Հայաստանի սահմանին գազն էժան ենք ստանում, բայց մեր քաղաքացուն գազը հասնում է թանկ , որովհետև ոմանք արանքում միլիարդներ էին ուտում, ևս սուտ էր, զրպարտանք և արդյունքում Նիկոլի օրոք Ռուսաստանից մատակարարվող գազը թանկացավ , իսկ Իրանից ներկրվող գազի քանակն մնաց անփոփոխ:
Սիրելի հայրենակիցներ Ռուսաստանն իսկապես մեր համար ռազմավարական դաշնակից պետութուն է և ամեն բան արել է, իհարեկ հաշվի առնելով իր պետական շահերը Հայաստանի զարգացմանն աջակցելու համար , իսկ արևմուտքից գրատներ լափողները տարիներ շարունակ փաստներն աղավաղելով ու սուտ լուրեր տարածելով փորձել են սեպ խրել հայ-ռուսկական հարաբերությունների մեջ ՝ բացասական երանգներով ներկայացնելով հայ-ռուսական համագործակցության նույնիսկ ամենաակնհայտ հաջողություններն ու ձեռքերումները և ցավոք սրտի շատ շատերը կուրորեն հավատացել են , օտար պետությունների շահերը սպասարկող նման գրանտալափերի բարբաջանքներին»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica