close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք պետք է պատրաստ լինենք նաև հեռավարի. Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ի մասին

Հասարակություն

30 Մայիսի 2020, 14:46
 Մենք պետք է պատրաստ լինենք նաև հեռավարի. Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ի մասին

Վերջին շրջանում անընդհատ ստանում եմ գրություններ, նամակներ այն մասին, թե արդյոք մենք դասերը վերսկսելո՞ւ ենք սեպտեմբերի 1-ին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը ընդգծեց.

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակետները, ուսուցիչները, ծնողները՝ մեր բնակչության կեսն են, կամ մոտ կեսն են և ըստ էության՝ հավաքական ամենամեծ համայնք է, որը կարող է երկրում մեծ խնդիր լուծել։ Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը բարդանում է և դա արտահայտվում է թվերով։ Հիվադացողների և մահերի թիվը վկայում է, որ վիճակը բարդ է։ Կրկնեմ, մենք կարող ենք սետպեմբերին սկսել դասերը, բայց միասին մի գործողություն պետք է անենք․ խստագույնս հետևենք ցուցումներին, դիմակ կրենք, դիմակ կրենք այն ցուցումների համապատասխան, որը կա։ Հաճախ ախտահանենք ձեռքերը և այս կարոնները առանց հոգնելու ու վարանելու սովերեցնենք մեր երեխաներին, որոնց թինը 400 հազար է։ Պատկերացրեք, թե սա ինչ մեծ թիվ է։ Միաժամանակ, պահպանեք սոցիալական հեռավորություն:Երեխաները պետք է շփվեն, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն։ Որոշ ասեկոսեներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերին սկսելու կրթությունը հեռավար կերպով։ Հարգելիներս, դա նույնն է, որ դուք ասենք՝ պատերազմ չկա Ադրբեջանի հետ, եկեք էսօր բանակ չպահենք կամ բանակը չպատրաստենք պատերազմի»։ 

Հարությունյանն ասաց,որ  պետք է պատրաստ լինել նաև հեռավարի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica