close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Հասարակություն

30 Մայիսի 2020, 13:04
 ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրա­կանացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջա­րան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական սյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում, դեպքի վայրում տու­ժած քաղաքացիներ չեն եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ժամը 16:55-ին Քաջարանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի ԲԿ է տեղա­փոխ­վել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արսեն Դ․-ն, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։

 
 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica