close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը

Մամուլի տեսություն

30 Մայիսի 2020, 10:00
 «Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա․ նկատեցի՞ք՝ նախորդ  բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։

Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը, բայց եթե Ավինյանին փոխարինող մի քանի թեկնածու կա, Թորոսյանի դեպքում բարդ է․ նա մի շարք միջազգային կազմակերպությունների «տղա» է»,- ասաց իմքայլականը:

Ավինյանին փոխարինողներն ովքե՞ր են` իրո՞ք Արայիկ Հարությունյանը կա ցանկում։ «Չէ, «Իմ քայլի» կուլիսներում նախընտրելի բարտեր էին նախապատրաստում․ Արայիկը՝ փոխվարչապետ, Մխիթար Հայրապետյանը` ԿԳՄՍ նախարար։ Փաշինյանը Մխիթարին ասել է` տեղափոխելու եմ գործադիր-նախարար. շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը գցեցին-բռնեցին, գտան` չի քաշի։ Բոլոր դեպքերում, հուլիսին կլինեն կադրային տեղաշարժեր թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում»:

«Նիկոլի սեւ ցուցակում» եղած պատգամավորներից ոչ մեկը չի պատրաստվում մանդատը վայր դնել, հակառակը՝ ակտիվ բանակցում են թե՛ թիմակիցների, թե՛ այլ ուժերի հետ, փորձում են անկախների կոնգլոմերատ (ֆրակցիա չեն կարող ստեղծել) ձեւավորել։

«Չեն հասցնի, շատերի «դոսյեներն» արդեն պատրաստ են․ Վարազդատի հոր հյուրանոցի պատմությունը, նա նաեւ Հրանուշ Հակոբյանի զարմիկն է, Շիրակ Թորոսյանի հայտնի կապերը ՀՀԿ-ի հետ, հեռախոսազրույցները, իր հայրենակցական միության հետ խնդիրները, Սոֆյայի` փոխմարզպետ եղած ժամանակ` ուսուցիչների նշանակման հարցեր են նայում, Անուշ Բեղլոյանը Սերժենց ՊՈԱԿ-ի աշխատակից է եղել, Ենգիբարյան Վիկտորը Սերժ Սարգսյանի ու Վիգեն Սարգսյանի լոբբիստն էր։ Փազլը հավաքվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica