close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յուրի Խաչատուրովը ևս 2 օր ժամանակ ունի՝ հանձնաժողով ներկայանալու համար. Անդրանիկ Քոչարյան

Քաղաքական

29 Մայիսի 2020, 22:18
 Յուրի Խաչատուրովը ևս 2 օր ժամանակ ունի՝ հանձնաժողով ներկայանալու համար. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ անգամ հորդորում է 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին. Խաչատուրովը դրա համար 2 օր ունի:  Քոչարյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ նախկին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հանձնաժողովի հետ տեսակապով ունեցած հանդիպումից հետո:

«Ես մի բան կարող եմ ասել մեր այսօրվա հանդիպումից հետո. գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ունի ևս 2 օր ժամանակ՝ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու անդամների հարցերին: Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում հատկապես 2 ժամից ավելի Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո»,-ասաց Քոչարյանն ու նշեց՝ կան հարցեր, որոնց Խաչատուրովը պետք է պատասխանի հանձնաժողովում, դրանք այնքան կարևոր են, որ ինքն այդ հայտարարությունն անում է:

Հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտում է հունիսի 4-ին, պատրաստ է մինչև դա ցանկացած ձևաչափով նշանակել նիստ և հարցեր ուղղել Խաչատուրովին: «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց Խաչատուրովին լսելու: Եվ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ»,-նշեց Քոչարյանն ու շեշտեց՝ համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձը, որը գործընթացի մեջ ունեցել է  ամենակարևոր դերակատարումներից մեկը, պետք է գա ու պատասխանի հարցերին:

Նրա խոսքով՝ Խաչատուրովը հանձնաժողովի կողմից հրավիրված պաշտոնյաներից միակն է, որ դեռ չի ներկայացել, Քոչարյանը չգիտի, թե ինչու է նա մերժում:

«Նա պետք է գա հատկապես Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո: Բնականաբար, դա առնչվում է այն գործընթացին, որտեղ կան նաև բանակցային պրոցեսներ»,-նշեց նա:

Անդրադառնալով Էդվարդ Նալբանդյանին՝ նշեց, որ նախկին արտգործնախարարն իրենց հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ: «Բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար կարևորը հարցերն են, իսկ պատասխանները համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ  ինֆորմացիայի հետ»,-ասաց նա:

Հանձնաժողովի նիստին վերջին շրջանում մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica