close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արթուր Թովմասյան

Արցախ

29 Մայիսի 2020, 22:11
 Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը գրում է.

«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքվի Ալիևյան կլանի ողջ պրոպագանդան հոխորտում է Հայաստանի և Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնել՝ թերևս օգտագործելով համաճարակային պայմաններում ստեղծված նախադրյալները:

Կարծում եմ՝ Ադրբեջանում հասկանում են, որ նոր պատերազմը կհանգեցնի ահռելի մարդկային և նյութական կորուստների: Դե իսկ արցախցիներիս Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարություները շատ անգամ ներքին սպառման համար են արվում, չնայած հակառակ դեպքում էլ մեր ժողովուրդն ի վիճակի է ցանկացած պահի տրակտորը փոխարինել տանկով, իսկ բահն՝ ինքնաձիգով:

Այս անգամ, սակայն, ենթադրել կարելի է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են նաև Արցախի նոր իշխանություններին՝ ստուգելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրանց ոգին և զգոնությունը, ինչին և այսօր համարժեք պատասխան է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հստակ հայտարարելով, որ ուժի լեզվով մեզ հետ խոսելը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար:

Վերոհիշյալին միայն կարող եմ ավելացնել. նոր պատերազմի դեպքում մեր բանակն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում կասեցնել թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով Ադրբեջանի տարածք եւ մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-1994թթ. ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչու չէ, նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին, որովհետև միջազգային հանրությունն ընդհանրապես և համայն հայությունը մասնավորապես, քաջատեղյակ են, թե որ կողմերից որ մեկն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնությանը դիմել հրադադարի խնդրանքով»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica