close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+29°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինացի պատգամավորները դիմել են ՄԱԿ` բողոքելով երկրում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների դեմ

Աշխարհ

29 Մայիսի 2020, 15:21
 Ուկրաինացի պատգամավորները դիմել են ՄԱԿ` բողոքելով երկրում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների դեմ

Անցած օրը միանգամից երկու աղմկահարույց տեղեկություններ հրամցրեց Ուկրաինայում Պենտագոնի վերահսկողության տակ գործող բակտերիոլագիական լաբորատորիաների մասին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ուկրիանական «Корреспондент» պարբերականը:

Առաջինը` «Українські новини»-ն հրապարակել է Ուկրաինայի առողջապահության նախարարության պատասխանն իրենց հարցմանը, որը վերաբերում էր այդ լաբորատորիաների գործունեությանը` կառուցված և արդականացված ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ պայմանագրով: Պատասխանում նշվում է, որ  պայմանագրի դրույթներով նախատեսված էր Ուկրաինային օգնություն տրամադրել այն օբյեկտներում «տեխնոլոգիաների, պաթոգենների ու գիտելիքների տարածման կանխման համար», որոնք «կարող են կիրառվել կենսաբանական զենքի մշակման ընթացքում»:

«Նշենք` Ուկրաինայում, որի տարածքում ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ անկախության հռչակման պահից մինչև Պենտագոնի հետ պայմանագրի կնքումը կենսաբանական զենքի չի մշակվել և դրա փորձարկումներ չեն իրականացվել, հանկարծ «օգնություն է տրամադրվում օբյեկտներին, որոնք կարող են կիրառվել կենսաբանական զենքի մշակման գործընթացքում»:

Այստեղից պարզ հետևություն` տվյալ օբյեկտները դիտարկվում են որպես կենսաբանական զենք արտադրողներ: Հարցն այն է, թե ո՞վ է այդպես կարծում` Ուկրաինայի՞ պաշտպանության նախարարությունը, թե՞ Պենտագոնը: Առաջին տարբերակն անհնար է, քանի որ ԱՄՆ ՊՆ ծրագրով, որով Ուկրաինայում ստեղծվել ու արդաիականացվել են կենսալաբորատորիաներ, չի հիշատակվում Ուկրաինայի ՊՆ-ին պատկանող որևէ լաբորատորիա կամ սանիտարա-համաճարակային կենտրոնական վարչության որևէ ենթակառուցվածք: Մնում է Պենտագոնը: Ի վերջո, հենց ԱՄՆ-ը 2001 թվականին հրաժարվեց ստորագրել 33 միկրոօրգանիզմ կենսաբանական զենքի պոտենցիալ բաղադրամաս ճանաչելու մասին միջազգային արձանագրությունը. պետդեպարտամենտի ներկայացուցիչները հանկարծ 37 հոդված գտան այդ փաստաթղթում, որոնք «չեն համապատասխանում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»,- գրում է ուկրաինական պարբերականը:

Երկրորդ տեղեկությունը`«Հանուն կյանքի» ընդդիմադիր պլատֆորմի խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Վիկտոր Մեդվեչուկն ու Ռենատ Կուզմինը ՄԱԿ-ին բողոք են ուղարկել Ուկրաինայի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների ապօրինի գործունեության մասին:

«Ինչո՞վ, եթե ոչ ազգային շահերի դավաճանմամբ կարելի է բացատրել ուկրաինական իշխանությունների կողմից ԱՄՆ ռազմական կենսաբանների` Ուկրաինայի տարածքում գաղտնի փորձերի մասին տեղեկատվությունը թաքցնելը: Ինչո՞ւ ուկրաինացի ժողովրդի համար այդ տեղեկությունը պետք է գաղտնի լինի: Ինչո՞ւ ամերիկացի ռազմական կենսաբանները, թաքնվելով դիվանագիտական իմունիտետի տակ,  մեզ մոտ կարող են իրենց թույլ տալ այն, ինչ արգելված է իրենց մոտ: Ինչո՞ւ են ուկրաինական իշխանությունները հրաժարվում հետաքննել ամերիկյան բակտերոլոգիական լաբորատորիաների տեղակայման վայրերում ուկրաինական բնակչության բակտերոլոգիական վարակման ու մահերի բազմաթիվ փաստերը»,- սոցցանցում գրել է Ռինատ Կուզմինը` ընդգծելով, որ, այդ հարցերի պատասխանը Ուկրաինայի իշխանություններից չստանալով, իրենք ստիպված են եղել պաշտոնական բողոք ուղարկել ՄԱԿ: 

Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica