close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թաիլանդի իշխանություններն առայժմ մտադիր չեն բացել սահմանները

Աշխարհ

29 Մայիսի 2020, 16:00
 Թաիլանդի իշխանություններն առայժմ մտադիր չեն բացել սահմանները

Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն,  Թաիլանդի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սոմսակ Ռունգսիտայի խոսքերին հղումով։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մեղմացնում ենք մի շարք սահմանափակումներ երկրի ներսում, սակայն, ցավոք, չենք կարող բացել սահմանները զբոսաշրջիկների համար: Նայեք մեր կորոնավիրուսի նոր դեպքերի վիճակագրությունը, արդեն տևական ժամանակ է բոլոր նոր դեպքերը բերովի են», ու հավելել. «Քանի որ աշխարհում համաճարակային իրավիճակը մնում է վտանգավոր, հետևաբար Թայլանդը չի կարող ընդունել զբոսաշրջիկների և այլ այցելուների: Դա կբերի երկրում վարակի երկրորդ ալիքի ռիսկի»։

Հիշեցնենք՝ Թաիլանդում ցամաքային, օդային և ջրային սահմաններ սկսել են փակել մարտի վերջից: Ապրիլի 4-ից գործում է միջազգային ուղևորափոխադրումների արգելքը:

Ըստ վերջին տվյալների՝ Թաիլանդում վարակի հաստատված դեպքերի թիվը 3.076 է: Վերջին մեկ օրում գրանցվել է 11 նոր դեպք: Վարակի հետևանքով մահացել է 57 մարդ: Ապաքինվել է 2.945-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica