close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+23°
+31°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում տրանսգենդերն ընտրվել է քաղաքապետ

Աշխարհ

29 Մայիսի 2020, 13:29
 Ֆրանսիայում տրանսգենդերն ընտրվել է քաղաքապետ

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Տիյուա լե Մարշիեն քաղաքի կոմունայի խորհուրդը գործնականում միաձայն քաղաքապետ է ընտրել 55-ամյա տրանսգենդեր Մարի Քոյին: Ըստ France-Presse գործակալության` նա խնդրում է, որ իրեն դիմեն` «տիկին քաղաքապետ». տեղեկացնում է Yerkir.am-ը:

Մարի Քոն երկրի առաջին բացահայտ տրանսգենդերն է քաղաքապետների շրջանում: Նա շրջակա միջավայրի պաշտպանության և տեղական տնտեսության զարգացման ակտիվիստներից է, մասնագիտությամբ` ագրոտեխնիկ:

Քաղաքը, որի ղեկավարն է «մադամը», մեծ չէ` մոտ 600 բնակիչ: Մունիցիպալ ընտրություններն այնտեղ անցկացվել են մարտին և հաղթանակ բերել «Միասին որոշելով» խմբի ցուցակին, որում ընդգրկված էր նաև Մարի Քոն: Ի դեպ, քաղաքապետն ընտրվում է  ոչ թե քաղաքացիների, այլ կոմունայի խորհրդի 15 անդամների կողմից, որոնցից 14-ն իրենց ձայնը մայիսի 23-ին տվել են Քոյին:

Նորընտիր քաղաքապետը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ կենտրոնանալ գենդերային խնդիրների վրա, այլ պատրաստվում է առաջ տանել մունիցիպալիտետի գործերը:

«Մարդիկ ինձ ընտրել են ոչ թե այն բանի համար, որ ես տրանսգենդեր եմ, այլ ընտրել են իմ ծրագիրը: Երբ իրավիճակը նորմալանում է, քեզ դադարում են տարբերել մյուսներից»,- ասել է «մադամ քաղաքապետը»:

Իսկ Ֆրանսիայի` գենդերային հավասարության հարցերով նախարար Մառլեն Շապան թվիթերյան իր միկրոբլոգում նշել է. «Տրանսգենդերների ներկայությունը հասարակության մեջ և նրանց դեմ ֆոբիաների հաղթահարումը կախված է նաև նրանց կողմից քաղաքական ու հասարակական պարտականությունների կատարումից: Իմ շնորհավորանքները Մարի Քոյին»:

Ֆրանսիացի հայտնի պատմաբան, գրող, հրապարակախոս Դոմինիկ Վեները, որը կյանքին վերջ տվեց Փարիզի Աստվածամոր տաճարում 2013-ի մայիսի 21-ին` ի նշան բողոքի երկրում ընդունված` միասեռ ամուսնություններն օրինակացնող օրենքի, մահվանից առաջ արած իր գրառումներից մեկում նշել էր, որ հավատում է` Ֆրանսիան ուշքի կգա և նորմալ երկիր կդառնա, սակայն ցավում է, որ դա տեղի կունենա շարիաթի օրենքներով: Եվս մի սպառնալիք` կախված քրիստոնեություն դավանող երկրի գլխին…

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica