close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ, Մասիս Մայիլյանը՝ ԱԳՆ․ Արցախի նախագահի նոր նշանակումների հիմնավորումները

Քաղաքական

29 Մայիսի 2020, 12:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ, Մասիս Մայիլյանը՝ ԱԳՆ․ Արցախի նախագահի նոր նշանակումների հիմնավորումները

Արդեն իսկ իմ հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Մասիս Մայիլյանի հետ մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափեր՝ հաշվի առնելով նրա ստացած ձայների քանակը, նաև այն, որ մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ։ Որոշեցինք, որ այս փուլում կշարունակի ԱԳՆ պաշտոնը, բայց քննարկվելու են նաև այլ ձևաչափեր։ Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ, հաշվի առնելով ներկա մարտահավերները, համաձայնել ենք միասին ստանձնել այդ պարտավորությունները»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Սամվել Բաբայանի հետ ևս նորընտիր նախագահը վերջնական հանգրվանի է եկել․ նրան առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

«Նախկինում շատ է քննարկվել՝ պետնախարար, անվտանգության խորհրդի քարտուղար, վերջնական որոշումը կայացրել ենք երեկ՝ Երևանում հանդիպման ընթացքում։ Նախկինում Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոնի մասին, միշտ եղել պատրաստ ծրագրային համագործակցության՝ հանուն մեր ժողովրդի ապագայի և սոցիալական վիճակի վարելավման։ Հաշվի առնելով «Միասնական Հայրենիք» կուսակցության ստացած ձայները և մեր ստորագրած հուշագիրը, դա տրամաբանական նշանակում էր»,-նշեց նա։

Նաև ընդգծեց, երկրում՝ ստացած քվեների քանակով երկրորդ քաղաքական ուժի՝ «Միասնական Հայրենիքի» ղեկավարի հետ համագործոկցությամբ փորձում է համերաշխության մթնոլորտ ստեղծել․ «Համերաշխությունը մեզ համար շատ կարևոր է»։

Արայիկ Հարությունյանը մեկ այլ որոշմամբ՝ Սամվել Շահրամանյանին ազատել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և երիտասարդության նախարար՝ շնորհելով նաև գեներալ-մայորի կոչում։ Ասաց, որ սա նոր ստեղծված նախարարություն է, որի աշխատանքը շատ կարևորում է։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Արցախի նախագահը նշանակել է ԱԱԾ տնօրեն՝ ազատելով Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Նշեց, որ նա 3 «Մարտական խաչ» շքանշանի ասպետ է, ազատամարտի լավագույն հրամանատարներից։ Պայմանավորվել են, որ լուրջ համագործակցություն է լինելու Հայաստանի հետ։

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էրիկ Հարությունյանը, որը եղել է պատգամավոր Շուշիի Քաշաթաղի շրջանից և, ըստ Արայիկ Հարությունյանի, հարգանք է վայելում Շուշիի բնակչության մոտ։

Ստեփան Սարգսյանը ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից և  նոր ղեկավար է նշանակվել Արտյոմ Սարիբեկյանը։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ Ստեփան Սարգսյանն ազատվել է, քանի որ ինքն ստացել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրեն գեներալ-մայոր Խաչատրյանի նամակը՝ հանրապետության տարածքում հացահատիկային մշակաբույսերի հավաքման հետ կապված հակահրդեհային միջոցառումների մասին։ Հակահրդեհային միջոցառումների հարցը առանցքային է լինելու և լինելու է գլխավոր խնդիրը։ Այնինչ, նրա խոսքով, Ստեփան Սարգսյանը հենց այս հարցի հետ կապված որոշումներն է հրաժարվել կատարել։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ նշանակումները հիմնականում  փորձելու են իրականացնել տեղական կադրերի միջոցով։

Արցախի Հանրապետության նախագահը խոսեց նաև Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica