close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք պետք է ցած նետենք յուրաքանչյուր թուրքի, ով կմտնի հունական կղզի. հույն գեներալ

Տարածաշրջան

29 Մայիսի 2020, 11:17
 Մենք պետք է ցած նետենք յուրաքանչյուր թուրքի, ով կմտնի հունական կղզի. հույն գեներալ

Հունաստանի ազգային պաշտպանության նախկին նախարար ծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը հեռուստատեսությամբ մեկնաբանել է  Հունաստանի դեմ Թուրքիայի գործողությունները:

 «Վերջերս մենք լսում ենք նորություններ և հայտարարություններ  պլանային չվերթների վերաբերյալ: Ապօրինի չվերթները դարձել են կանոնավոր չվերթներ: Դա շատ վատ երևույթ է», - շեշտել է  Ապոստոլակիսը ՝ հավելելով, որ Հունաստանը համեստ է և փոխզիջումային, քանի որ չի ցանկանում կոնֆլիկտներ ստեղծել:

Ծովակալը բացատրել է, թե ինչպես են վերջերս թուրքական խախտումները շատացել և որակապես բարելավվել, քանի որ երբևէ չի եղել այդքան շատ օդային խախտումներ Էգեյան ծովի արևելքում բնակեցված Հունական կղզիների վրա, որոնք համարվում են հունական  տարածք:

«Ես բազմիցս ասել եմ, որ դա պետք է դադարեցվի, ինչ-որ մեկը պետք է կանգնեցնի նրանց», - նշել է նա ՝ հավելելով, որ չնայած «շարունակում ենք ասել, որ Թուրքիան ճնշման տակ է և տնտեսապես կենսունակ չէ, սակայն կարծես թե այն կարողողանում է շարունակել գործել»:

«Եթե թուրքը բարձրանա ժայռոտ կղզի, ապա նրան պետք է ցած նետել, հակառակ դեպքում պետությունը ոչ կարգավիճակ կունենա, ոչ ինքնիշխանություն, ոչ զինված ուժեր: Կարո՞ղ եք ասել, թե ինչու ենք մենք ծովի վրա օդային տարածքի խախտումներ ունենում: Քանի որ մենք չենք ցանկանում պայքարել մի հարցի շուրջ, որը կարող ենք այլ կերպ լուծել: Բայց երբ երկիրը բռնազավթված է, այլ կերպ չի կարելի ասել», - եզրափակել է Ապոստոլակիսը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica