close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաակաշվիլին նախազգուշացրել է Ուկրաինայի «բալկանացման» վտանգի մասին

Քաղաքական

29 Մայիսի 2020, 12:03
 Սաակաշվիլին նախազգուշացրել է Ուկրաինայի «բալկանացման» վտանգի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն ավելի վաղ նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար, հայտարարություն է տարածել այն մասին, որ Կիևը վախենում է Ուկրաինայի մարզերում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումից և երկրի հետագա «բալկանացումից». այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, նրա կարծիքով՝ այս պահին մի իրավիճակ է ստեղծվել, երբ «Ուկրաինայում բարեփոխումների գործընթացի բացակայությունը» շահեկան է Ռուսաստանի համար: Դրա ապացույցը կարելի է տեսնել ինչպես տեղեկատվության բաց աղբյուրներում, այնպես էլ «որոշ հետախուզական տվյալներում»,- նշել է Սահակաշվիլին ու կարծիք հայտնել՝  սպառնալիքը կայանում է նրանում, որ ուկրաինական որոշ շրջաններ «կարող են հայտնվել Ռուսաստանի ազդեցության տակ»:

«Սա բալկանացման սցենար է»,- հավելել է Սահակաշվիլին, միևնույն ժամանակ նշելով՝ Ուկրաինայի իշխանությունները կանեն «հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն չիրականացվի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica