close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը Չինաստանի հարցով մամուլի ասուլիս կտա այսօր

Քաղաքական

29 Մայիսի 2020, 11:33
 Թրամփը Չինաստանի հարցով մամուլի ասուլիս կտա այսօր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 29-ին Չինաստանի հարցով մամուլի ասուլիս է տալու. այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Մասնավորապես, նշվում է՝ մամուլի ասուլիսը, հնարավոր է, վերաբերի Չինաստանի կողմից Հոնկոնգի տարածքում ազգային անվտանգության մասին օրինագծի պատրաստմանը:

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի նկատմամբ, եթե համարի, որ Հոնկոնգը զրկվել է բարձր մակարդակի ինքնավարությունից: Արդեն հաջորդող օրը նախագահ Թրամփը նշել էր, որ մոտ օրերս մտադիր է հայտարարություն անել Հոնկոնգի հարցով Պեկինի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, սակայն փակագծերը չէր բացել:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը, վերլուծելով Չինաստանում տիրող իրավիճակը, այլևս այն կարծիքին չէ, թե Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը պահպանում է ինքնավարության զգալի աստիճանը Չինաստանի հետ հարաբերություններում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica