close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+30°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա. «Փաստ»

Մամուլի տեսություն

29 Մայիսի 2020, 09:22
 «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

«Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Այս թեմայի հետ կապված «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»: 

Նրանք «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա: Խոսքը մասնավորաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների մասին է: Մեր տեղեկություններով, սակայն, «սորոսականները» այս հարցով «ուղիղ տեքստով» վարչապետին կամ ԱԳ նախարարին չեն դիմելու: 

Ըստ նույն աղբյուրի, սխեման հետևյալն է. հետևողականորեն փորձել հրապարակայնորեն վարկաբեկել այս կամ դեսպանին, իսկ երբ նրանք կազատվեն աշխատանքից, ներկայացնել սեփական «պատրաստի» թեկնածուին: Այնպես որ, առաջիկայում, ըստ տեղեկությունների, հակաքարոզչական արշավ կսկսվի մի քանի դեսպանների դեմ:

Ի դեպ, խոսվում է նաև, որ նշյալ շրջանակները մեծ ցանկություն ունեն մասնավորաբար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում: Այլ հարց է, թե որքանով է դա ցանկանում վերջինս...»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ջահակիրները կը գրեն
7 Հուլիսի 2020, 13:35 Ջահակիրները կը գրեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica