close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոհեր պոեզիայի մասին. Վարուժան Ղազանչյան

Մշակույթ

29 Մայիսի 2020, 00:10
 Խոհեր պոեզիայի մասին. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Խոհեր պոեզիայի մասին

Այն ինչի մասին ուզում եմ խոսել իմ տպավորություններն են, որ ունեցել եմ քսան տարվա բացակայությունից հետո, երեք - երեքուկես տարվա ընթացքում:

Ասեմ, որ չեմ հավակնում համապարփակ ինչ որ վերլուծության:

Սրանք հիմնականում իմ ֆեյսբուկյան տպավորություններն են:

Հա նաև ասեմ, որ ես ստացել եմ ոչ թե բանասիրական,այլ տեխնիկական կրթություն, և գրում եմ որովհետև համարում եմ, որ դա է իմ կոչումը, և չեմ կարող չգրել:

Իսկ թե լավ բանաստեղծ եմ ստացվել, թե ոչ՝ կորոշի ժամանակը:

Ես ինքս ինձ երբեմն դուր եմ գալիս:

Անցնեմ նյութին, ինչի մասին ցանկանում էի խոսել:

Հավակնություն ունեցողները շատ են: Հատկապես երիտասարդների մեջ: Իսկապես օժտվածները քիչ են... Եվ ցավալին այն է, որ նրանցից շատերին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, և չեն ցանկանում ավագներից սովորել:

Վերջերս մի ոտանավոր լսեցի ՖԲ-ում՝ նվիրված Լորկային: Կարդում էր հեղինակը: Ինչ ասեմ, ես ինքս էլ երբ այդ երիտասարդի տարիքում հայտնաբերեցի Լորկային, հմայված էի ,և ցայսօր էլ նրան համարում եմ աշխարհի մեծագույն բանաստեղծներից մեկը: Բայց եղբայր միթե այդ խղճուկ թոթովանքը կարելի էր կապել մեծ Լորկայի անվան հետ: Ընդ որում պիտի ասեմ, զգացվում էր, որ երիտասարդը զուրկ չէ պոետական ձիրքից:

Չէի ուզի որևէ մեկին վիրավորած լինել: Պոետները շատ խոցելի են և անպաշտպան:

Ինձ համար ՖԲ-ից հայտնաբերած լավագույն բանաստեղծը, հիմա արդեն հանգուցյալ ՍԵՄ ԳՈՐՅԱՆՆ է՝ Վանաձորում ծնված, բայց հանգամանքների բերումով Ռուսաստանում հայտնված, որը մի քանի հաստափոր հատորների հեղինակ է, բայց պաշտոնական գրական շրջանակների կողմից չի ընդունվում (հավանաբար ինչ որ խորքային պատճառներ կան):

Լիպեցկում է ապրում տաղանդավոր մի արդեն վաթսունն անց բանաստեղծ՝ ՍՈՍ ՄՆԱՑԱԿՅԱՆԸ, որը նույնիսկ գիրք դեռ չի տպագրել: Մինչ դեռ շատ կան նրանից անհամեմատ փոքր տաղանդ ունեցողները, որոնք արդեն տասնյակ գրքերի հեղինակներ են:

Վերջերս իմացա ծնունդով Գեղարքունիքից մի շարք բանաստեղծներ անթալոգիա են տպագրել, որտեղ տեղ են գտել և Սոսի գործերից մի քանիսը: Գիրքը դեռ ձեռքս չի ընկել, բայց այնտեղ տպագրված երիտասարդ հեղինակներից ոմանց գործերին մի թեթև ծանոթ եմ (Ատոմ Հակոբյան, Դավիթ Մշեցի) և շատ լավ կարծիքի եմ: Հավանաբար Գեղարքունիքում կան էլի ուրիշ շնորհաշատ ստեղծագործողներ (ես ճանաչում եմ օրինակ Հռիփսիմե Ասատրյանին), որոնք վաղ թե ուշ կկայանան և կդառնան իսկական բանաստեղծներ:

Հուսով եմ, շատ շուտով գրքով կամ գրքերով (և արձակ, և պոեզիա) հանդես կգա շատ ուրույն ստեղծագործող տաղանդաշատ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆԸ:

Չհոգնեցնելու համար ուզում եմ այսօր այսքանով ավարտել:

Բայց դեռ կան անուններ, որ կուզեի հնչեցնել, այնպես, որ սպասեք շարունակության…

Միշտ ձեր ՎԱՐՈՒԺԱՆ»:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica