close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը

Հասարակություն

28 Մայիսի 2020, 23:53
 Մեծ Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը

Մեծ Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը՝ Ռոբերտ Ուեյթոնը, որը 112 տարեկան էր: Այս մասին գրում է The Sun-ը: Մահվան պատճառ է նշվում քաղցկեղը:

Ուեյթոնը ծնվել է 1908 թվականին՝ Անգլիայի Հալլ քաղաքում, սակայն կյանքի վերջին մի քանի տարիներն անցկացրել է Ալթոն քաղաքում: Նա ունի 3 երեխա, 10 թոռ և 25 ծոռ:

Ապրիլի սկզբին Ուեյթոնը ծանաչվել էր մոլորակի ամենատարեց տղամարդ: Տիտղոսը նրան էր անցել ճապոնացի Տիտեցու Վատանաբեի մահից հետո, ով կյանքին հրաժեշտ էր տվել 112 տարեկան, 355 օրական հասակում՝ փետրվարի 23-ին:

Հավելենք, որ մոլորակի ամենատարեց մարդը Ճապոնիայի բնակչուհի Կանե Տանական է: Հունվարին նա նշել է ծննդյան 117-րդ ամյակը: 

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica