close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ տեղեկատվական շտաբ

Արցախ

28 Մայիսի 2020, 21:51
 Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ տեղեկատվական շտաբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 7 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 12 դեղատներում, որոնց ընդհանուր շրջանառությունը դեղամիջոցների ոլորտում կազմում է ավելի քան 80%, իրականացվել է դիտանցումներ մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների պաշարների ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից։

Իրականացված դիտանցումների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն շուկայում առկա է տարբեր որակի` բժշկական, կտորե (ոչ բժշկական), ներմուծվող և տեղական արտադրության (ՀՀ և ԱՀ) դիմակներ, որոնց ձեռքբերման միջին գինը կազմում է 165 դրամ, իսկ իրացման միջին գինը՝ 203 դրամ, միջին հավելագինը՝ 38 դրամ կամ 23%:

Արցախի Հանրապետությունում դիմակներ արտադրվում է «Ֆարմ Պրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որի մեծածախ իրացման գինը կազմում է 130 դրամ

Առկա պաշարների հաշվառման և տեղական արտադրող ընկերությունների արտադրական հզորությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է նաև, որ դիմակների դեֆիցիտը բացառված է:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica