close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարորդի կողքին նստած է երկու ուղևոր․ մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց

Տնտեսական

28 Մայիսի 2020, 19:19
 Վարորդի կողքին նստած է երկու ուղևոր․ մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց

ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին  ժամը 8:00-ից-12:00 ընկած հատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և  Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով խստացված վերահսկողություն են իրականացրել  մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: 

Նշված ժամանակահատվածում գործառույթներ են իրականացվել թվով 24  մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում , եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել է առանց դիմակի: 

8 վարորդի նկատմամբ Ճանապարհային ոստիկանների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 16 վարորդի հետ տարվել է իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ թույլ տրված խախտումները տեղում վերացնելու կամ շտկելու ուղղությամբ:  

Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների նկատմամբ: Արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 10 դեպք: 9-ը միկրոավտոբուսի դեպքում հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին, նստած է երկու ուղևոր, որոնք իջեցվել են և տեղափոխվել են միկրոավտոբուսի սրահ, և 1-ի դեպքում բացակայել է սրահի  աշխահանիչ հեղուկը:  

Նշված թերությունները շտկելու և վերացնելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետները տեղում ուղևորների և  վարորդների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար: 

Կենտրոն վարչական շրջանում հանրային տրանսպորտի նկատմամբ հսկողությունը շարունակվում է: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica