close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների պատճառով». ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ

Աշխարհ

28 Մայիսի 2020, 16:58
 «Փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների պատճառով». ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է  Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու օգտին`«էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ դաժան բռնաճնշումների պատճառով», և դա լարվածություն կառաջացնի երկու երկրների` առանց այդ էլ բարդ հարաբերություններում. տեղեկացնում է  yerkir.am-ը` «Ամերիկայի ձայն»-ին հղումով:

Օրինագիծն ընդունվել է  413 կողմ, 1 դեմ ձայներով և նախատեսում է պատժամիջոցներ չինական իշխանությունների նկատմամբ, որոնք «մասնակից են ույղուրների և այլ էթնիկ փոքրամասնությունների զանգվածային հետապնդումներին ու ձերբակալություններին Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում»:

Նախաձեռնությունը հավանության է արժանացել Սենատում և ուղարկվել է նախագահ Թրամփի ստորագրմանը, որն այս շաբաթ հայտարարել էր, որ «շատ մանրակրկիտ» կուսումնասիրի այն` Չինաստանի` Հոնկոնգի հետ կապված գործողությունների և կորոնավիրուսի բռնկման ֆոնին:

Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները համակարծիք են եղել օրինագծի ընդունման հարցում:

«Ույղուր ժողովրդի դեմ իրականացվող` Պեկինի բարբարոսական գործողություններն ամբողջ աշխարհի հավաքական խղճին ուղղված վիրավորանք են»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:

Հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլն էլ Սինցզյանում կատարվածը որակել է որպես ույղուր ժողովրդի «մշակութային ցեղասպանություն»:

2019-ի վերջին ԱՄՆ Կոնգրեսն արդեն դատապարտել էր «բռնաճնշումները Սինցզյանում»` պնդելով, որ Չինաստանի իշխանություններն ավելի քան մեկ միլիոն մարդու` առավելապես մուսուլմանական էթնիկ խմբերից, այդ թվում` ույղուրների, ղազախների և ղրղզների,  հատուկ ճամբարներում են պահում ` հսկողության տակ:

Ի պատասխան` Չինաստանի խորհրդարանը դիմել էր ԱՄՆ Կոնգրեսին` առաջարկելով դադարեցնել երկկողմ հարաբերություններին վնաս հասցնելը, նաև նշելով, որ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ստեղծված իրադրությունը խեղաթյուրված է ներկայացվում և սևացնում Չինաստանի գործողությունները արմատականության և ահաբեկչության դեմ, դա նաև միջամտություն է Չինաստանի ներքին գործերին:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
8 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica