close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի կապը. Սերգեյ Սարկիսովը հավակնում է 2 «Էմմի»-ի

Հասարակություն

28 Մայիսի 2020, 16:06
 Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի կապը. Սերգեյ Սարկիսովը հավակնում է 2 «Էմմի»-ի

Ռուսաստանցի միլիարդատեր, ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելությունը մեր մեջ»(Hate Among Us) վավերագրական ֆիլմն առաջադրվել է  «Էմմի» (Daytime Emmy Award) հեղինակավոր մրցանակի երկու անվանակարգում. տեղեկացնում է yerkir.am-ը` rusarminfo.ru-ին հղումով:

Ընդ որում` Սարկիսովն առաջին ռուսաստանցի ռեժիսորն է, որ առաջադրվել է այդ մրցանակին:

Ռեժիսորների և պրոդյուսերների թիմը, որը ներկայացնում է Սարկիսովը, ավելի վաղ թողարկել էր  Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը: Իսկ 2019-ին թողարկված «Ատելությունը մեր մեջ» ֆիլմը պատմում  է ԱՄՆ-ում և Եվրոպայում հակասեմականության նոր ալիքի մասին, նկարագրվում են այդ հողի վրա վերջին տարիներին տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները:

Սերգեյ Սարկիսովի խոսքով` «Ժխտման ճարտարապետները» ֆիլմից հետո որոշեց ձեռնամուխ լինել այդ նոր նախագծին, քանի որ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև խոր կապ կա, և այդ սարսափեցնող նմանություններն ու միտումները կարող են հանգեցնել ահավոր հետևանքների:

Ի դեպ, Սարկիսովը նկարահանել է նաև «Ընտրություն» («The Choice») վավերագրական ֆիլմը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Էմմի» մրցանակաբաշխությունն անցկացվելու է հունիսի 26` առցանց ռեժիմով: Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ այն նաև կհեռարձակվի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica