close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը

Իրավունք

28 Մայիսի 2020, 15:29
 Դատարանը երկու ամսով երկարաձգել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանի կալանքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։

«3 օր տանջվելուց հետո ապօրինի որոշում կայացրեց դատարանը։ Որեւէ քնչական գործողություն չէին արել, որով կհկնավորվեր Դավիթի արարքը, կբարձրացնեին հիմնավոր կասկածը։ Ունեին մի երկու-երեք անորակ քննչական գործողություններ, որ նախկինում էին արված, դրանք դրեցին հիմքում»,- հայտնել է պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica