close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի նկատմամբ Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Աշխարհ

28 Մայիսի 2020, 13:54
 ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի նկատմամբ Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

ԱՄՆ վարչակազմը շարունակում է ուսումնասիրել ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված ռուսական Ս-400-ների գնման հետ. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Պալմերը։

«Մենք, ինչպես նախկինում, խորապես անհանգստացած ենք Ս-400-ների ձեռքբերմամբ ու հնարավոր օգտագործմամբ։ Մենք շարունակում ենք մեր թուրք գործընկերների հետ բանակցությունները», - նշել է Պալմերը։

Նշենք, որ CAATSA-ն ընդունվել է 2017 թ.։ Այն նախատեսում է ԱՄՆ-ի կողմից սահամանփակումների կիրառում այն պետությունների նկատմամբ,  ովքեր ՌԴ-ի հետ սպառազինության վերաբերյալ պայմանագիր են կնքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica