close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կարևորենք Առաջին Հանրապետության գործիչնեին, որովհետև դա շատ անհրաժեշտ է հենց այսօր․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

28 Մայիսի 2020, 12:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կարևորենք Առաջին Հանրապետության գործիչնեին, որովհետև դա շատ անհրաժեշտ է հենց այսօր․ Իշխան Սաղաթելյան

Ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես ողջ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում։

ՀՅԴ գործիչները Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առիթով ծաղիկներ են խոնարհել պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի և Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական և պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր Գարեգին Նժդեհի հուշարձաններին։

«Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը մեր ժողովրդի պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է եղել։ Ցեղասպանություն տեսած, իր հայրենիքի մի մասը կորցրած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, կամք գտնել և 1918 թ-ի մայիսին հիմնադրել Առաջին Հանրապետությունը՝ մինչ այդ կասեցնելով թշնամու գրոհը Բաշ Աբարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց, բայց նրա դերը և նշանակությունը էական է հայ ժողովրդի պատմության համար։

Անդրադառնալով Դաշնակցության վաստակը ստվերող կարծրատիպերին, Իշխան Սաղաթելյանը վկայակոչեց Խորհրդային Միությունում 70 տարի ստեղծված ֆիլմերը, գրականությունը, կեղծ պատմությունը, որը տարիներ շարունակ փորձում էր վարկաբերել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որը Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդի գլխավոր քաղաքական ուժերից մեկն էր։

«Այս ամենը դիտվում է այդ շրջանակում։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ։ Հետևաբար, նման անիմաստ բամբասանքները և խոսակցությունները լուրջ ընդունելը և դրանց անդրադառնալը անիմաստ է»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նրա դիտարկմամբ՝ մինչև այսօր պատշաճ կերպով չեն գնահատել այն քաղաքական ուժին, այն քաղաքական, հասարակական գործիչներին, ում շնորհիվ կերտվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

«Մենք ունենք ֆանտաստիկ օրինակներ՝ ի դեմս Արամ Մանուկյանի, Դրաստամատ Կանայանի և մյուս մեր հերոսների՝  հայ ժողովորդի նվիրյալ զավակների, ովքեր հրաշալի օրինակ են պետական այրի, քաղաքական գործչի, զինվորականի, ումից այսօր մենք դասեր քաղելու և սովորելու շատ առիթներ ունենք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Այս իմաստով, ըստ նրա, կարևոր է, որ ճիշտ գնահատենք, հասկանանք և արժևորենք մեր հերոսներին։

«Այսինքն, մենք պետք է կարևորենք մեր գործիչնեին, շարունակենք իրենց ուղին, որովհետև դա շատ անհրաժեշտ է հենց այսօր»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նաև քաղաքական գնահատական տվեց ներկա գործընթացներին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica