close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ

Աշխարհ

27 Մայիսի 2020, 23:50
 «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ

Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայտնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։

Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները:

Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60 51 77 77, +374 11 74 77 77 հեռախոսահամարներով։
Լիոն-Երևան չվերթից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող և Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները։

Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում՝ +33753380239, Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ +33643964105, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33666763191 կամ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33760323678 հեռախոսահամարներով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica