close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանն աշխարհում ռազմական ոլորտում իր ուժով 14-րդ տեղում է. Ռոհանի

Տարածաշրջան

27 Մայիսի 2020, 16:35
 Իրանն աշխարհում ռազմական ոլորտում իր ուժով 14-րդ տեղում է. Ռոհանի

Իրանն աշխարհում ռազմական ոլորտում իր ուժով 14-րդ տեղում է՝ տեղափոխվելով 22-րդ տեղից. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝  11-րդ գումարման խորհրդարանի բացման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը հղումով։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա մենք գտնվում էինք 22-րդ տեղում, իսկ այժմ՝ 14-րդ: Վերջին տարիներին մեր ռազմական ներուժի ոլորտում հսկայակական վերափոխումներ են տեղի ունեցել»։

Հիշեցնենք՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը բազմիցս քննադատության է ենթարկվել Արեւմուտքի երկրների կողմից՝ բալիստիկ հրթիռների փորձարկման պատճառով: Իրանում հայտարարել են, որ դա արվում է պաշտպանական եւ զսպման նպատակներով:

Վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուղեծիր է ուղարկել առաջին ռազմական արբանյակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica