close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրությունը սարքում եք «պոլի շոր» ձեր քաղաքական խնդիրը լուծելու համար․ Զոհրաբյանը՝ հանրաքվեի օրենքը փոխելու մասին

Քաղաքական

27 Մայիսի 2020, 14:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրությունը սարքում եք «պոլի շոր» ձեր քաղաքական խնդիրը լուծելու համար․ Զոհրաբյանը՝ հանրաքվեի օրենքը փոխելու մասին

Ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել «պոլի շոր», և ընդամենը ձեր քաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար ձևախեղել Սահմանադրությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը որակելով երկիրը միապետություն դարձնելու փորձ։

«Այս տրամաբանությամբ մի օր էլ իրավիճակ կարող է լինել, որ ասեք՝ այս ֆորսմաժորային իրավիճակ է, որը կանխատեսելի չէր, չեղարկում ենք խորհրդարանական ընտրությունները, Հայաստանը դարձնում ենք միապետություն, ինչ ուզում, անում եք, որովհետև այդ պահի ֆորսմաժորային վիճակը թելադրում է այդ պահի նպատակահարմարությունը», - նշեց Զոհրաբյանը։

Նրա համոզմամբ՝ փոփոխությունն արվում է ՍԴ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցը ոչ թե հանրաքվեով, այլ խորհրդարնում լուծելու համար:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Տիկին Զոհրաբյան ջան, ԱԺ ընտրությունների ճակատագիրը Սահմանադրությամբ ամրագրված է, որտեղ ասվում է, որ ռազմական կամ  արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում և սահմանված է, թե այդ դրության  ավարտից հետո ինչպես են անցկացվում դրանք»։

Նաիրա Չոհրաբյանը պնդեց, որ նախագծով սահմանադրական քայլ է արվում չեղարկելու առաջիկա հանրաքվեի անցկացումը, ինչը իր տեսակետն է և այն կպնդի ելույթի ժամանակ:

«Տիկին Զոհրաբյան, ես կյանքս կտայի, որ դուք միշտ Ձեր տեսակետը պնդելու հնարավորություն ունենաք, բայց դա չի նշանակում, որ Ձեր տեսակետը ճիշտ է»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Ըստ պատգամավորի, Սահմանադրությունը չի կարգավորում օրինագծով ներկայացված խնդիրը, դրա համար էլ իրենք հանդես են եկել նախաձեռնությամբ:

«Պարոն Հովակիմյան, դուք երկու անգամ պատրաստակամություն հայտնեցիք ձեր կյանքը զոհաբերել: Պետք չէ որևէ մեկի կյանքը զոհաբերել, պետք է ընդամենը կեղծ օրակարգեր չբերել այս ամբիոնից»,-իր ելույթում արձագանքեց Զոհրաբյանը:

Նա պնդեց, որ օրինագծով խորհրդարանին տրվում է լիազորություն չեղարկել հանրաքվեն, որից հետո փորձելու են լուծել սահմանադրական դատարանի հարցը, ինչը կեղծ օրակարգ է:

Զոհրաբյանը նկատեց՝ այսօր կորոնավիրուսով վարակվածների  թիվը 372  է եղել, սոցիալական բազմաթիվ խնդիրներին լուծում չի տրվում:

«Այս իրավիճակում փորձում եք «Հրայր Թովմասյան» անունով կեղծ օրակարգ բերել, թիթեռ եք նկարում այստեղ, մեզ համար չկա նման օրակարգ»,- նկատեց Զոհրաբյանը և հավելեց, որ իրենց համար Թովմասյանի և Սահմանադրական դատարանի այս կազմի հարց չկա, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Թովմասյանին դեմ է քվեարկել:

Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից, հանրաքվեն կավարտվի և ժողովրդի ձայնով կորոշեք ՍԴ խնդիրը, իսկ ներկայացված նախագիծը հակասում է Սահմանադրությանը՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չհերքեցին, որ օրինագիծը վերաբերում է նաև ապրիլի 5-ի հանրաքվեին:

Առաջարկվող փոփոխությունները ընդդիմադիր պատգամավորների մոտ հարցեր առաջացրին․ ինչպես, օրինակ, դրույթն այն մասին, որ հանրաքվեն չի կարող անցկացվել, եթե մինչև արտակարգ կամ ռազմական դրության ավարտը խորհրդարանը որոշում չի կայացնում հանրաքվեի չեղարկման մասին։

Հովակիմյանը պատասխանեց, որ սա խորհրդարանի կողմից արդեն նշանակված հանրաքվեի մասին որոշումը չեղարկելու ինստիտուն է, որը կարող է տեղի ունենալ բացառապես ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում։ Եթե դրությունն ավարտվել է և խորհրդարանը նման որոշում չի կայացրել, տեղի է ունենում հանրաքվեն։ Եթե դրա կարիքը կա, խորհրդարանը պիտի որոշում կայացնի մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը։ Նման ինստիտուտի անհրաժեշտությունն, ըստ նրա, պետական անվտանգության հարց է։

ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ ընդգծեց, որ եթե իսկապես այս փոփոխությունները չեն վերաբերվում սպասվող հանրաքվեին, ապա ավելի լավ կլիներ դրանք բերեին հանրաքվեից հետո։

Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է «Հանրաքվեի մասին» օրենքում ներառել հետևյալ նոր դրույթը. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կարող է ներկայացնել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում, ընդունվում է»:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica