close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը խախտում է միջազգային բոլոր պակտերը, նորմերն ու բանաձևերը. Asharq Al-Awsat

Աշխարհ

27 Մայիսի 2020, 14:08
 Էրդողանը խախտում է միջազգային բոլոր պակտերը, նորմերն ու բանաձևերը. Asharq Al-Awsat

Թուրքիան ակտիվացրել է ռազմական գործողությունները Լիբիայում. Ալ Վաթըյա շրջանում վերջերս Լիբիայի ջրային տարածք մտած ռազմանավից հարձակվել է  Ուկբա բեն Նաֆի ավիաբազայի վրա, իսկ ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել երկրի արևմուտքում գտնվող  Թարխունա, Ալ Ասաբա, Սաբրատա և Սարման քաղաքներին: Շնորհիվ թուրք զինվորականների գործողությունների` «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գրոհայինները կարողացել են առաջխաղացում ունենալ դեպի երկրի խորքը և վերահսկողություն սահմանել վերը նշված քաղաքների վրա. ըստ yerkir.am-ի` գրում է սաուդյան Asharq Al-Awsat պարբերականը:

«Անշուշտ, դա միջազգային իրավունքի խախտում է և ՄԱԿ-ի անդամ երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգություն: Բացի դրանից` նման գործողությունները սպառնալիք են հարևան երկրների համար, քանի որ արձակում են ահաբեկչական խմբավորումների ձեռքերը: Էրդողանը խախտում է միջազգային բոլոր պակտերը, նորմերն ու բանաձևերը, սակայն համաշխարհային տերություններն ու ՄԱԿ-ը նախընտրում են փակել աչքերը թուրք ղեկավարի ոչ օրինաչափ գործողությունների վրա»,- գրում է թերթը` հիշեցնելով, որ Թուրքիան ներխուժել է Լիբիա, մասնակի օկուպացրել  նրա տարածքը, թալանել հարստությունները` թաքնվելով համաձայնագրի տակ, որը ստորագրվել էր ոչ լեգիտիմ կառավարության հետ:

Ըստ արաբական թերթի` Էրդողանը տարված է Օսմանյան կասյրությունը վերականգնելու մոլուցքով, այդ պատճառով լիբիացիներին ավելի քան 5 մլն զինամթերք է ուղարկել, որոնք տեղ է հասցրել Մերսինի նավահանգստից դուրս եկած BF ESPERANZA նավը:  Թերթը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ հունական իշխանությունները կալանել էին ANDROMEDA նավը, որը 500 տոննա պայթուցիկ և 200 հազար տոննա ալյումինի նիտրատ էր տեղափոխում Թուրքիայից Լիբիա:

«Թուրքիայի ներխուժումը Լիբիա գաղտնիք չէ, քանի որ բացեիբաց կիրառում է ռազմանավեր ու ավիացիա ռազմական գործողությունների համար: Ավելին` Լիբիայի տարածքում ավելի քան 10 հազար թուրք զինծառայողներ ու վարձկաններ կան, մեծ մասը`«Ալ Քաիդա»-ի կամ ԻՊ-ի ահաբեկիչներից: Թուրքիան ներխուժել է Լիբիա սիրիացի վարձկանների հետ: Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը տեղեկացրել է, որ «Ֆայլակ ալ Մաջիդ» խմբավորումից սիրիացի վարձկանները զբաղված են դիակապտությամբ, թալանում են լիբիացիները տներն ու փնտրում թմրանյութեր` դրանք հետագայում օգտագործելու համար: Այնուամենայնիվ, Էրդողանի կարծիքով, սիրիական Իդլիբից Լիբիա վարձկաններին տեղափոխելը նպաստում է «նախնիների կորուսյալ ժառանգության» վերականգնմանը»,- գրում է թերթը:

 Սաուդյան պարբերականն ընդգծում է, որ թուրքական ներխուժումն ուղեկցվում է միջազգային հանրության կասկածելի լռությամբ `չնայած փաստին, որ դա սպառնում է ոչ միայն Լիբիային, այլ նաև հարևան պետությունների կայունությանը, որովհետև պահանջում է արաբական պետությունների համատեղ պաշտպանության մասին համաձայնագրի ակտիվացում: Թուրքական ռազմանավերի շուրջ սկանդալները, ըստ թերթի, ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ առաքելությանը, ԱՄՆ-ին և Լիբիայում Սխիրատի համաձայնագրին աջակցող երկրներին դնում է ծանր դրության մեջ, քանի որ դրանք սպառնում են  խաղաղ կարգավորմանը:

«Մինչև թուրքական գաղութարարությունը Լիբիայում «խալիֆայություն» էր, որի ժամանակ լիբիական ցեղախմբերը չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանն ու շարունակ ապստամբում էին նրա դեմ: Լիբիայի տարածքը գրավելով` թուրքերը որևէ արժեքավոր բան չստեղծեցին, նրանցից հետո չմնացին ո՛չ հիվանդանոցներ, ո՛չ համալսարաններ, ո՛չ դպրոցներ ու ֆաբրիկաներ, մնացին միայն թուրք առաջնորդների գերեզմանները, որոնց վրա Օսմանյան կայսրությունը մզկիթներ կառուցեց, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում:

Օսմանյան առաջնորդների գերեզմանները կիրառվում են որպես պատրվակ օսմանյան ժառանգության վերականգնման գործողություններն արդարացնելու համար, ինչը, անշուշտ, անհեթեթ և ոչ համոզիչ փաստարկ է: Ճշմարտությունն այն է, որ արաբական երկրներում թուրք առաջնորդների գերեզմանների առկայությունը կապված է  օսմանական գաղութատիրության `«Օսմանական խալիֆայության» ժամանակաշրջանի հետ, որն Էրդողանը երազում է վերականգնել «Մուսուլման եղբայրներ» սնանկ կազմակերպության օգնությամբ:

Լիբիայում թուրքական գաղաթատիրական անցյալը նողկալի երևույթ է: Ներկայումս գոյություն ունեն «Մուսուլման եղբայրների» մի քանի հետևորդ-խմբավորումներ, որոնց շահերը համընկնում են Էրդողանի շահերի հետ: Թուրք ղեկավարը օգտագործում է նրանց որպես «տրոյական ձի»` արաբական աշխարհում «կորուսյալ ժառանգությունը» վերականգնելու համար: Սակայն օսմանյան նոր սուլթանը, անկախ այն բանից` ինչքան է վճարել զենքով, ռազմական տեխնիկայով ու վարձկաններով, չի կարող հասնել իր ուզածին, քանի որ թուրքական փխրուն տնտեսությունը չի դիմանա ճնշմանը և տեսանելի ապագայում կփլուզվի»,- եզրափակում է արաբական թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica