close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 500 տնտեսվարողի մոտ պարետի ցուցումի խախտումներ են արձանագրվել

Առողջապահություն

27 Մայիսի 2020, 15:09
 Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 500 տնտեսվարողի մոտ պարետի ցուցումի խախտումներ են արձանագրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  տեղեկացնում է, որ կասեցումներ կան Արարատի և Արմավիրի մարզերում:

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։

Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի ցուցման խախտումներ։ Արձանագրված խախտումների հիմքով` պարետի որոշմամբ կասեցումները շարունակվում են։ Ժամանակավոր` 24 ժամով կասեցված տնտեսվարողների թվում են մանրածախ առևտրի կազմակերպություններ, գեղեցկության սրահներ, ատամնաբուժական կլինիկաներ և այլն։

Հատուկ ուշադրություն է դարձվում սպասարկման մարդաշատ վայրերին՝ բանկեր, բժշկական կազմակերպություններ, փոստային բաժանմունքներ և այլն։ Դիտարկման համար հիմք են ընդունվում նաև ԱԱՏՄ թեժ գծով` 8107-ով ստացվող զանգերն ու բողոքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica