close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+27°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաջարանցիների դեմ ցուցմունք տվածը հրաժարվել է ցուցմունքից. պնդել, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո. «Փաստինֆո»

Քաղաքական

27 Մայիսի 2020, 14:50
 Քաջարանցիների դեմ ցուցմունք տվածը հրաժարվել է ցուցմունքից. պնդել, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Մեզ հաջողվեց պարզել, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ նա հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նշված անձն իր երկրորդ ցուցմունքում հստակ նշել է, որ իրեն տուժող չի ճանաչում: Ըստ էության ստացվում է, որ օրեր առաջ իրականացված աղմկահարույց ձերբակալությունները, որոնք, ի դեպ, իրականացվել էին բռնության կիրառմամբ, իսկ հետագայում դատարանի կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, արվել էին բացառապես մեկ անձի առերևույթ կեղծ ցուցմունքի հիման վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica