close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են անցակետեր՝ դիմակի առկայությունը ստուգելու համար

Քաղաքական

27 Մայիսի 2020, 12:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են անցակետեր՝ դիմակի առկայությունը ստուգելու համար

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պարետի որոշումների խախտման պատճառով հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր կփակվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը կառավարության նիստում։

«Ընդհանուր առմամբ, Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից խորհրդատվություն է իրականացվել 9 561 տնտեսվարող սուբյկտի մոտ հանրային սննդի ոլորտում։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն. 24-ժամյա ռեժիմի մասին է խոսքը»,- նշեց Ասոյանը։

Նրա խոսքով՝ մանկապարտեզներում ստուգումներ են անցկացվել, դեռևս խախտումներ չեն հայտնաբերել, բայց արձանագրել են, որ հաճախելիությունը շատ ցածր է՝ շուրջ 8 տոկոս։

Հայաստանի ոստիկանապետ Արման Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 966 արձանագրություն է կազմել քաղաքացիների մոտ դիմակի բացակայության, հանրային տրանսպորտի վարորդների ու տնտեսվարողների նկատմամբ:

Ոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ հանրապետության միջմարզային ճանապարհներին այսօրվանից տեղադրվել են անցակետեր։

Նրա խոսքով՝ քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից  594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ:

«Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ են կազմվել արձանագրություններ, որոնցում եղել են ընտանիքի անդամներ կամ այլ քաղաքացիներ: Ի կատարումն պարետատան կողմից երեկ տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան քանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- նշեց ոստիկանապետը:

Այդ անցակետերի նպատակն է համոզվել, որ ոչ մի մեքենա չի երթևեկում առանց դիմակի՝ նշեց վարչապետ Փաշինյանը: Այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան: Եվ ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում ու բնակավայրերում»,-ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ Երևանում և տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի համապատասխան գերատեսչությունները հասկանան, թե որքանով են պահպանվում սահմանված կանոնները:

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica