close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300 ոստիկան կհայտնվի ռիսկային գոտում Երևանում պարեկային ծառայության ներդրումից հետո

Քաղաքական

27 Մայիսի 2020, 11:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300 ոստիկան կհայտնվի ռիսկային գոտում Երևանում պարեկային ծառայության ներդրումից հետո

Պարեկային ծառայության ներդրման ժամկետը Երևան քաղաքում ռազմավարությամբ սահմանված է 2021 թ-ի առաջին եռամսյակը, ամբողջ հանրապետությունում ՝ 2022 թ-ի առաջին եռամսյակը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Պիլոտային ծրագիրը ներդրվելու է Երևանում, ապա նաև մարզերում։

Փոխնախարարը հստակ թվեր նշեց՝ ոստիկանության քանի ծառայող կա այս պահին և քանիսը կմնան՝ նոր ծառայության հիմնումից հետո․ «Երևանում պարեկապահակային շարային ծառայողների թիվը 840 է, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակը, որը Երևանն է ծածկում, 233 շարային ծառայող ունի․ այսինքն, նրանց համատեղ թիվը անցնում է 1000-ից։ Նոր պարեկային ծառայության դեպքում՝ Երևանում շարային ստորաբաժանումների թիվը մենք նախատեսում ենք 700։ Սրանք այն առաջին գիծ ծառայողներն են, ում մենք տեսնելու ենք, չհաշված վարչակազմերը»։

Ոստիկանության այն ծառայողները, որոնք մրցույթի և կրթության միջոցով չեն անցնի պարեկային ծառայության անցնելու համար, առաջարկ կստանան ոստիկանության այլ ստորաբաժանումներում, օրինակ, ոստիկանության զորքերում ծառայելու․ «Այս ներքին միգրացիայի խնդիրը Ոստիկանությունում ունենք»։

Պարեկային ոստիկանները հնարավորինս արագ կապահովվեն պլանշետներով, որպեսզի վարչական արձանագրությունները էլեկտրոնային եղանակով կազմեն։

Նրանց տեղակայման վայրերը որոշելիս հաշվի են առնելու ոչ միայն բնակչության թիվը, այլև քաղաքի հարթությունը՝ որքան են թունելները, որքան են կամուրջները, կան բնական պատնեշներ, թե ոչ, որն է հանցավորության մակարդակը, որ տարածքում է, որ առավել խիտ առևտրատնտեսական և ժամանցի օբյեկտներ կան, որոնք են զբոսայգիների տեսակարար կշիռը։

Պարեկայինները լինելու են հետիոտն և մեքենայով։

Նոր ծառայության ներդրման ծախսեր մասին Քրիստինե Գրիգորյանը մի քանի թվեր նշեց․ աշխատավարձի գծով ծախսերը Երևանի երկու ծառայությունների համար՝ ՊՊԾ և ՃՈ, որոնց փոխարինելու է պարեկային ծառայությունը, այս պահին նրանց տարեկան աշխատավարձային ֆոնդը շուրջ 3 միլիարդ դրամ է։ Նոր՝ պարեկային ծառայության դեպքում ունենք 4,3 միլիարդ, բայց տարեկան աշխատավարձային ֆոնդ։

«Մենք նաև հաշվի ենք առնում, որ ՊՊԾ, ՃՈ-ի գծով մենք ունենք պարգևատրման ֆոնդ և այս ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 միլիարդի հետ մենք մի բան էլ խնայում ենք։ Սա 2021 թ-ի բյուջեի մասին է խոսքը»,-ասաց նա։

Մեքենաների և սպառազինությունների գծով՝ 3,3 միլիարդ դրամ ծախս է հաշվարկված, շինությունների գծով 720 միլիոն։ Նոր շինություններ չեն կառուցելու։

Նոր ծառայության ներդրման համար պետության վրա բեռը 4 միլիարդ դրամի կարգի է լինելու։

Ոստիկանության 3 տարվա ռեֆորմների համար կծախսվի 16 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ նոր՝ պարեկային ծառայության նպատակը ոստիկանության կերպարի փոփոխությունն է։ Նախատեսվում է, որ այն լինի ժամանակակից  ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում: 

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica