close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կալիֆոռնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանին վաղաժամկետ ազատ արձակել

Աշխարհ

27 Մայիսի 2020, 12:03
 Կալիֆոռնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանին վաղաժամկետ ազատ արձակել

Չնայած հօգուտ Համբիկ Սասունյանի դեռևս դեկտեմբերին Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի առաջարկությանը՝ երեքշաբթի՝ մայիսի 26-ին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմը մերժել է նրա պայմանական վաղաժամկետ ազատման հայցը՝ իր ծավալուն որոշման մեջ ասելով, որ ինքը գիտակցում է այն քայլերը, որոնք Սասունյանը կատարել է տասնամյակներ շարունակ՝ ինքն իրեն վերականգնելու համար, բայց նա չի հավատում, որ Սասունյանը պետք է ազատ արձակվի. տեղեկացնում է Ասպարեզը:

Իր որոշան մեջ նա, մասնավորապես, նշել է. «Ես գովեստի խոսքեր եմ ուղղում պարոն Սասունյանին բանտում վերականգնողական ջանքերի համար, բայց ես գտնում եմ, որ դրանք չեն գերակշռում բացասական գործոններին, որոնք գալիս են ի ցույց դնելու, որ այս պահին անթույլատրելի է պայմանական վաղաժամկետ ազատման կիրառումը», ու հավելել՝ «Ես հավատում եմ, որ պարոն Սասունյանը դեռևս ցույց չի տվել, որ բավականաչափ երկար ժամանակահատվածի ընթացքում զարգացրել և պահպանել է անհրաժեշտ պատկերացումներն ու հմտությունները: Մասնավորապես, ես մտահոգված եմ, որ պարոն Սասունյանը շարունակել է թերագնահատել իրենից պահանջվող զգոնությունը, այժմ և ապագայում, հետևողականորեն վարվել այնպիսի եղանակով, որը խթանում է օրենքի գերակայությունը և խուսափում է բռնություն հրահրելուց, անգամ `անուղղակիորեն»: 

Որոշումն ամփոփելով նահանգապետը նշել է. «Ապացույցներն ուսումնասիրելուց և հաշվի առնելուց հետո, ես հավատում եմ, որ պարոն Սասունյանը պետք է լրացուցիչ աշխատանքներ կատարի՝ նախքան նրան ազատ արձակելը: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ նա դեռ ազատազրկման է ենթակա, քանի որ նա դեռևս հասարակության համար վտանգ ներկայացնող անձ է, և ես բեկանում եմ Խորհրդի որոշումը պարոն Սասունյանին ազատ արձակելու վերաբերյալ»։ 

Ի պատասխան՝ Համբիկ Սասունյանի պաշտպանական խումբը նշել է. «Մենք չափազանց հիասթափված ենք Կառավարությունից. նահանգապետի որոշումամբ մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հանձնաժողովի առաջարկությունը, ու այդպիսով ընտրվել այն տարբերակը, որով Համբիկ Սասունյանին չի տրվել այն ազատությունը, որին նա արժանի է»։ 

Հիշեցնենք՝ Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկություն է դատապարտվել 1984-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արիկանի սպանության համար: Սասունյանը բանտում է արդեն 38 տարի. նա կկարողանա պայմանական վաղաժամկետ արձակման համար կրկին դիմել 18 ամսից։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica