close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+18°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսը պետությունների արդյունավետությունն ու անարդյունավետությունը ցուցադրող թեստ է. գործարար

Տնտեսական

27 Մայիսի 2020, 11:15
 Կորոնավիրուսը պետությունների արդյունավետությունն ու անարդյունավետությունը ցուցադրող թեստ է. գործարար

«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, Հայաստան արևադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կորոնավիրուսը նաև պետությունների արդյունավետությունն ու անարդյունավետությունը ցուցադրող թեստ է: Թե ինչպես կարողացան կազմակերպել կառանտինը, ինչպես աշխատեցին հասարակության հետ, ինչպես կազմակերպեցին բուժումը, ինչպես պայքարեցին տնտեսության անկման դեմ և այլ նմանատիպ հարցերն առատ փաստեր տվեցին պետությունների արդյունավետությունն ու ադեկվատությունը հասկանալու համար:

Ըստ էության մենք տեսանք, որ Եվրոպայի մեծ մասը, որպես պետական համակարգ անարդյունավետ դուրս եկավ: Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա... ցուցադրեցին, որ որպես արդյունավետ պետական համակարգեր իրենք արդեն աշխարհի առաջատարները չեն: Եվրոպայում թերևս ամենալավը Գերմանիան պահպանեց է իր արդյունավետ պետական համակարգի հեղինակությունը և Եվրոպայի առաջատարի ստատուսը:

Դրա հետ մեկտեղ շատ արդյունավետ իրեն դրաևորեցին ասիական երկրները` Չինաստան, Սինգապուր, Հվ. Կորեա և այլն: Ինչը նորից է գալիս հիմնավորելու, որ աշխրհի կենտրոնի վեկտորն անշեղորեն գնում է դեպի ասիական տարածաշրջան:

Մեր տարածաշրջանի պետական համակարգերի արդյունավետության կամ մեր երկրի մասին չեմ խոսի, թող թվերը խոսեն, բայց տնտեսական անկումն ու հիվանդության տարածման տեմպը հուշում է, որ ուրախանալու բան առանձնապես չկա»։

 

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica