close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն ու Ռուսաստանը արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում․ Լավրով

Աշխարհ

27 Մայիսի 2020, 00:06
 Հայաստանն ու Ռուսաստանը արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում․ Լավրով

Հայաստանն ու Ռուսաստանը մշտական և արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Այն, ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այս հարցում մենք ևս ունենք շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում»,-հայտարարել Է նա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը։

«Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցական, դրանք այդպիսին են, դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններին, և՛ մեր երկկողմ հարաբերություններին։ Ռազմական փոխգործակցությունը բավականին սերտ է», - հավելել է Լավրովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica