close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հասարակություն

26 Մայիսի 2020, 22:47
 Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 25-ի դրությամբ բարձրացման նոր նիշ է գրանցել:

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա մայիսի 25-ի նիշից:

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիս 25-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել 103 միլիոն 452 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով լճից առայժմ ջուր բաց չի թողնվել: Սեւան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica