close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը սկսել է առաջին ռազմավարական սթելս-ռմբակոծչի կառուցումը

Աշխարհ

26 Մայիսի 2020, 21:59
 Ռուսաստանը սկսել է առաջին ռազմավարական սթելս-ռմբակոծչի կառուցումը

Ռուսաստանը «Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիր» ծրագրի շրջանակներում սկսել է կառուցել ռազմավարական սթելս-ռմբակոծչի առաջին փորձնական նմուշը. «ТАСС»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Առաջին մեքենայի մասերի պատրաստմամբ կզբաղվի Միացյալ ավիաշինարարական ընկերության կազմում գործող ավիագործարաններից մեկը։ Աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթավորումը ավարտված է, սկսվել է նյութերի մատակարարումը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես նշել է ТАСС-ի մյուս աղբյուրը, ներկայում արդեն պատրաստվում է ինքնաթիռի սրահը: «Ամբողջ մեքենայի վերջնական հավաքումը պետք է ավարտվի 2021թ․»,- ասել է նա:

«Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրը» նախագծված է «թռչող թեւի» սխեմայի համաձայն: Մեքենայի կառուցվածքում լայնորեն կօգտագործվեն նկատելիությունը նվազեցնող տեխնոլոգիաներ եւ նյութեր («սթելս» տեխնոլոգիա): Ինքնաթիռը կկարողանա կրել այժմ գոյություն ունեցող եւ հեռանկարային ռազմավարական թեւավոր հրթիռներ, բարձր ճշգրտությամբ ռումբեր, գերձայնային զենք, այն հագեցած կլինի կապի եւ ռադիոէլեկտրոնային նորագույն սարքավորումներով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica