close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ

Առողջապահություն

26 Մայիսի 2020, 20:36
 Դավթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմը մայիսի 26-ին ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 27 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։

Արձանագրված  հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և  արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով՝ մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել արդեն 823 տնտեսվարողի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica