close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ունենք 269 ծանր, 51 ծայրահեղ ծանր հիվանդ. Ա. Թորոսյան

Առողջապահություն

26 Մայիսի 2020, 19:51
 Ունենք 269 ծանր, 51 ծայրահեղ ծանր հիվանդ. Ա. Թորոսյան

Ունենք 269 ծանր պացիենտ, 51 ծայրահեղ ծանր պացիենտ եւ 15 թոքերի արհեստական սարքերի վրա պացիենտ: Այս մասին պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, իրենք շարունակելու են առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակին զուգահեռ ապրելուն զուգընթաց դրանք այնուամենայնիվ մեզ պետք են:

«Դիմակների կարգապահ եւ էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը: Կարգապահ դիմակներ կրելու դեպքում այդ թիվը կիջնի 1-ից, ինչը թույլ կտա մարել վարակը: Եթե մենք կանոնները պահպանելով առաջ գնանք, մենք ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի եւ մարման վիճակում: Կոչ ենք անում չտրվել տարբեր կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, կամ ձեռքերը հաճախ լվանալը կամ այլ միջոցառումներ, որոնք մեր կողմից խորհուրդ են տրվում:

Դա դառնալու է մեզ համար սովորական մի միջավայր, որտեղ ապրելու ենք մենք, եր երեխաները, ծնողները:

Շարունակվում է պացիենտների հսկողությունը տնային պայմաններում, քանի որ մենք դրական եւ թեթեւ դեպքերը արդեն սպասարկում ենք ամբուլատոր պոլիկլինիկական համակարգով: Ամբողջ առողջապահական համակարգը լծված է այդ մարտահրավերի դեմ պայքարին»,-ընդգծեց նախարարը:

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica