close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացարձակ այլ իրականությունում ենք գտնվում գոնե սպորտի մասով․ Արսեն Ջուլֆալակյան

Քաղաքական

26 Մայիսի 2020, 17:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացարձակ այլ իրականությունում ենք գտնվում գոնե սպորտի մասով․ Արսեն Ջուլֆալակյան

Ես պարոն փոխնախարարի հայտարարությունից տպավորություն ստացա, որ բացարձակ այլ իրականությունում ենք գտնվում գոնե սպորտի մասով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած հանձնաժողովի դռնփակ նիստի մասին, որի օրակարգում մեկ հարց էր՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը և գրագողության առկա խնդիրները: Նիստին ներկա են եղել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Այսպես նա պատասխանեց հարցին՝ արդյո՞ք ինքը տպավորություն ստացավ, որ ԿԳՄՍՆ-ում անառողջ իրավիճակ է ու ինչպես Գոգյանն էր վստահեցնում, փոխնախարարը հովանավորչություն է անում։

«Ես պարոն փոխնախարարի հայտարարությունից տարբեր տպավորություն ստացա, որից մեկն այն էր, որ բացարձակ այլ իրականությունում ենք գտնվում գոնե սպորտի մասով: Նա նշեց, որ COVD 19-ով պայմանավորված՝ մարզաշխարհում գրեթե հարց չկա, բոլոր հարցերը լուծված են ու միանգամից, որպես հակադարձում՝ նշեցի հենց մեր հանձնաժողովի կողմից կազմակերպված ուրբաթ օրվա աշխատանքային քննարկումը, որտեղ հենց մարզաշխարհի ներկայացուցիչներն են խոսել: Նշեցինք, որ տեսագրությունը մի հատ էլ նայեն ու հասկանան՝ այն խնդիրները, ինչը նա նշում է, որ լուծել են, լուծվա՞ծ են»:

Արսեն Ջուլֆալակյանը սպասում էր բաց նիստի, բայց իր պահվածքի վրա փակ լինելը, ասաց, որևէ կերպ չի ազդել՝ բոլոր խնդիրներով դիմել է․ «Ընթացքում պարոն փոխնախարարն իր ելույթի մեջ այնպիսի հարցեր շոշափեց սպորտի մասին, որ չեմ կարող չանդրադառնալ, դրանք փակ էլ չեն: Խոսվեց աշխատանքի թափանցիկության մասին: Սպորտը համակարգում է կես տարուց ավելի եւ ոչ մի անգամ մամուլի ասուլիս չէր տվել: Պետք է հաշվետվողականություն լինի ու եթե չկա ասուլիս, պարզ է, որ կա զրո հաշվետվողականություն»:

Նա ասաց, որ պրոֆեսիոնալ մարզիկները գնում են մարզվելու՝ մարզադահլիճները փակ են, այս հարցերը պետք է հստակեցվեն:

«Ես գտնում եմ, որ ոլորտում հարցերը լուծվում են համակարգային ձևով, ոչ թե անձերի: Երբ անձը տարբերակ ունի քո հեռախոսահամարը գտնել կամ տարբերակ ունի քեզ անձամբ մոտենալ ու դու, ըստ քո հայեցողության,ըստ քո ճաշակի հարցին լուծում ես տալիս, օրինակ, գտնում ես, որ կարելի է այս մեկի հարցը լուծել, այն մեկինը՝ ոչ, դա չեղավ ոլորտի կառավարում, դա եղավ անձնական հետաքրքրություններով առաջնորդվել»,-ասաց նա՝ կրկին ակնարկելով փոխնախարարին:

Փակ նիստի ժամանակ փոխնախարարը հերքել է, որ տղայական ռազբորկայի է կանչել Գոգյանին, բայց եթե պարզվի, որ եղել է նման բան, պետք է պատժվի. «Նշվել է, որ հանդիպել է»:

Արսեն Ջուլֆալակյանը նաև ընդգծեց, որ, եթե պարզվի, որ փոխնախարարը Գոգյանի տան դիմաց «ռազբորկայի» նպատակով էր գնացել, ապա դա շատ վատ արարք է, նման ձևով հարցերը չպետք է լուծվեն:

Ջուլֆալակյանն առաջարկեց փոխնախարարին գտնել ու այդ հարցերն ուղղել. «Մի՞թե այդքան անձեռնմխելի անձ է փոխնախարարը, որ այս ընթացքում ասուլիս չի տվել: Գնացեք ԿԳՄՍ նախարարություն, գրավոր դիմումով դիմեք նախարարին ու ասեք՝ ի՞նչն է պատճառը, որ այս մի փոխնախարարը մի տարի է՝ ոչ մի ասուլիս չի տալիս իր համակարգած ոլորտներով»:

Ջուլֆալակյանն ասաց, որ սկզբում խոսում էին միայն գրագողության թեմայի մասին, բայց այնպես ստացվեց, որ Թամրազյանն ինքը շոշափեց այն թեման, թե այ, տեսեք, ինձ մարզիկներն են աջակցել, ռեկտորներն են աջակցել, ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարները. «Ստիպված բնականաբար պետք է ծավալվեիր: Իմ պատասխանը դրան որն էր՝ ի՞նչ կապ ունի մարզաշխարհը հնչեցված մեղադրանքների հետ, որ սատարում են ձեզ, պարո՛ն փոխնախարար: Եթե, օրինակ, ես ելնեմ, բարձրաձայնեմ սպորտում եղած խնդիրները, ցածր գնահատական տամ պարոն փոխնախարարի աշխատանքին ու այդ ժամանակ մարզաշխարհը աջակցի, նորմալ կգնահատվի: Բայց երբ խոսում ենք կրթության եւ գիտության մասին, ատենախոսության, ենթադրյալ հովանավորչության մասին ու գիտությանը վերաբերող խնդիրներից ու մարզիկներն են արտահայտվում, իհարկե, կապը ես չեմ տեսնում: Ես իրեն հարց ուղղեցի: Նա ասաց, որ ամեն ինչ եղել է սպոնտան, մարզիկներն իրենք են որոշել: Ինձ հավատալ-չհավատալու հարց չկար, ես իմ կարծիքն ունեմ, ուզում էի իր կարծիքը լսեի, թե ինչպես ստացվեց, որ ռեկտորներն ու մարզիկները միանգամից որոշեցին այդպիսի բան անել: Հանրությունը թող որոշի, իմ հավատալու հարցը չի»:

Մանրամասն՝ տեսանյութում․

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica