close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը Վրաստանի համար 15 %-ով կիջեցնի գազի գինը

Աշխարհ

26 Մայիսի 2020, 17:10
 Ռուսաստանը Վրաստանի համար 15 %-ով կիջեցնի գազի գինը

Վրացական իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներմուծվող գազի գինը իջեցնել մոտ 15% -ով: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:

«Հաշվի առնելով մրցակցության աճը և այն փաստը, որ աշխարհում նավթի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայեցինք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, որը կնպաստի գազի գների իջեցմանը: Առևտրային գաղտնիքներից ելնելով՝ ես ձեզ հստակ թվեր չեմ ներկայացնի, բայց կասեմ, որ բնական գազի գինը կկրճատվի մոտ 15 % -ով», - նշել է Տուրտավան:

2019 թվականին Վրաստանը Ռուսաստանի Դաշնությունից գնել է 160 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը կազմել է ընդհանուր ներմուծման մոտ 5% -ը: Այս տարի երկիրը նախատեսում է «Գազպրոմ» -ից գնել մոտ 170 միլիոն խորանարդ մետր գազ:

2006 թվականից Վրաստանը Ռուսաստանից գազ չէր գնել: Երկիրը ստանում էր միայն ռուսական գազի՝ Հայաստան տարանցման ընդհանուր ծավալի 10 % -ը: 2017 թվականից Ռուսաստանի Դաշնությունը այդ տարանցման համար Վրաստանին վճարել է փողերով և մասամբ հումքով, իսկ 2018-ին ՝ միայն փողերով:

Նշենք, որ Ռուսաստանը հրաժարվել էր գազի գինը իջեցնել դաշնակից համարվող Հայաստանի և Բելառուսի համար, այն դեպքում երբ Եվրոպայի և այլ երկների պարագայում վերանայել էր գները՝ մասնավորապես կորոնավիրուսով պայմանավորված գնանկման ֆոնին։ Ռուսաստանից ավելի վաղ հայտարարել էին, որ համավարկի հետևանքով Գազպրոմը ճգնաժամի մեջ է և չի իջեցնի գները, սակայն մնացած պետությունների դեպքում վերանայել էր գները։

Դրանից հետո մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հստակ մատնանշել էր, որ գազի գների չվերանայման պատճառը հայ-ռուսական հարաբերություններում առկա խոտաններն են։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica